Մայրենիի օր

22-02-2017


«Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է»: Հենց այս նախադասությամբ էլ սկսվեց  փետրվարի 22-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում  հայոց լեզվի և գրականության ամբիոնի կողմից  կազմակերպված   միջոցառումը` Մայրենիի օրվան նվիրված: Ամբողջ դահլիճը զարդարված էր մայրենիի վերաբերյալ պաստառներով, որոնք կրում էին «Սխրանքով պահենք Մայրենի լեզուն», «Իմ լեզուն իմ տունն է» խորագրերը: Միջոցառման ընթացում ուսանողները կարճամետրաժ ֆիլմի տեսքով ներկայացրին հայտնի գրողների գրառումները Մայրենի լեզվի մասին, այնուհետև փառաբանելով մայրենին` խոսեցին նրա գեղեցկության և առավելության  մասին:
                              
                     
Միջոցառումը ընդգրկում էր նաև գեղեցիկ պարային և երաժշտական համարներ: Միջոցառման վերջում Մեսրոպ Մաշտոց Համալսարանի դասախոս Նաիրա Թամրազյանը իր սրտի խոսքն ասաց և շնորհավորեց բոլորին տոն օրվա կապակցությամբ: Ուսանողներն ու բոլոր մասնակիցները ստացան նվեր` գրքեր համալսարանի գրադարանի կողմից: Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ևս շնորհավորհեց  և շնորհակալություն հայտնեց բոլորին Մայրենին  անաղարտ պահելու համար: