Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տեղի ունեցավ «Դե՛, ձեզ տեսնենք, աղջիկներ» (А ну-ка, девушки!)

09-03-2017


Մարտի 9-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տեղի ունեցավ «Դե՛, ձեզ տեսնենք, աղջիկներ» (А ну-ка, девушки!), որը նվիրված էր կանանց միջազգային օրվան: Մասնակցում էին հումանիտար, իրավաբանական և տնտեսագիտության, կառավարման և ՏՀ ֆակուլտետների ուսանողները: Ժյուրիի անդամները տղամարդիկ էին: 1-ին փուլը ողջյունի փուլն էր և յուրաքանչյուր թիմ փորձեց կատարել առավելագույնը` երգելով ՄՄՀ մասին երգեր: 2-րդ փուլում յուրաքանչյուր թիմ ցուցադրում էր իր տաղանդը` շատ գեղեցիկ պարերով: Հաջորդ փուլում թիմերը ներկայացրեցին իրենց պատկերացրած օրիգինալ զգեստները: 4-րդ փուլը ևս շատ հետաքրքիր էր:  
    
    
Յուրաքանչյուր թիմ պատրաստում էր հետաքրքիր և յուրատեսակ  ուտեստներ` այն մթերքներից, ինչ բաժին էր ընկել նրանց: Պատրաստել էին գեղեցիկ տեսքով համեղ ուտեստներ, ինչպես նաև` խնձորից պատրաստել էին կարապի պատկեր, որը շատ հետաքրքիր էր: Հաջորդ փուլում թիմերը գովազդում էին գրադարանը, բուժկետը և համակարգչային սենյակը, ի դեպ գովազդային համարները շատ հաջողված էին, հատկապես, որ համպատրաստից էր: Եվ ահա գեղեցիկ միջոցառման վերջին փուլում թիմեը շնորհավորեցին կանանց` մարտի 8-ի կապակցությամբ: Հաղթող ճանաչվեց տնտեսագիտության, կառավարման և ՏՀ ֆակուլտետի ուսանողները: Եվ համալսարանի կողմից բոլոր մասնակիցները ստացան նվերներ: Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին գեղեցիկ և շատ հետաքրքիր միջոցառման համար: