Մեծ գրող, բանաստեղծ Եղիշե Չարենցի 120-ամյակին նվիրված միջոցառում

11-03-2017


Այսօր Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի ունեցավ յուրահատուկ միջոցառում նվիրված մեծ գրող, բանաստեղծ Եղիշե Չարենցի 120-ամյակին: Մեծն Չարենցը մարտի 13-ին կդառնար 120 տարեկան: Միջոցառումը կազմակերպել էր օտար լեզուների ամբիոնի դասախոս Արինա Ասծատուրի Գրիգորյանը: Միջոցառման յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն 3 լեզվով էր՝ գերմաներեն, հայերեն և ռուսերեն:
            
                   
 Ուսանողները  3 լեզվով  խոսում էին Եղիշե Չարենցի կենսագրության  մասին, արտասանում նրա ստեղծագործություններից, երգում  և պարում: Ֆիզմաթ դպրոցի ուսուցչուհի Լյուդմիլա Գասպարյանը շնորհակալություն հայտնեց  միջոցառման կազմակերպչին և բոլոր մասնակիցներին, գեղեցիկ, հագեցած և յուրահատուկ միջոցառման համար: Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ևս շնորհակալություն հայտնեց բոլորին և նշեց, որ նման միջոցառումները պետք է շարունակական լինեն: