Հանդիպում Մասիս Մայիլյանի հետ

23-03-2017


Մարտի 23-ինՄեսրոպ Մաշտոց Համալսարանում  տեղի ունեցավ հանդիպում քաղաքական գործիչ Մասիս Մայիլյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին հասարակական, քաղաքական մի շարք հարցեր: Մասիս Մայիլյանը ներկայացրեց իր գործունեությունը: Հանդիպումը անցավ բավականին ջերմ, որի ընթացքում ուսանողները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:
                 
 Ուսանողները հարցեր հղեցին հայկական հարցի, հայկական տարածքների  վերաբերյալ և այլն: Քննարկումներին ակտիվ մասնակցում էին և´ ուսանողները և´ դասախոսները:  Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց  Մասիս Մայիլյանին նման ինֆորմացիայով հարուստ և հաճելի հանդիպման համար: