«Գուշակիր մեղեդին» խորագրով միջհամալսարանական խաղ-մրցույթ` նվիրված մայրության և գեղեցկության տոնին

30-03-2017


Արցախի Ժողովրդավարական կուսակցության երիտասարդական խորհուրդը 2017թ. մարտի 30-ին կազմակերպեց «Գուշակիր մեղեդին» խորագրով միջհամալսարանական խաղ-մրցույթ` նվիրված մայրության և գեղեցկության տոնին: Մրցույթին մասնակցեցին Արցախի պետական համալսարանի, Գ.Նարեկացի համալսարանի, ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի, Մեսրոպ Մաշտոց համալսարանի թիմերը: Խաղ-մրցույթը բաղկացած էր երեք փուլից: Փուլերի ընթացքում ելույթ ունեցան և իրենց հիանալի ձայնով միջոցառումը գեղեցկացրին Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները: Մասնակիցները մեծ ոգևորվածությամբ, երգելով ու պարելով պատասխանեցին տրված հարցերին:

Խաղի հաղթող ճանաչվեց Մեսրոպ Մաշտոց Համալսարանի թիմը: 
           
                           

Բոլոր թիմերը ստացան պատվոգրեր` ակտիվ մասնակցության համար, իսկ բարձր միավորներ հավաքած Մ.Մաշտոց համալսարանի թիմը զբաղեցրեց առաջին մրցանակային տեղը և արժանացավ նվերի:

Ինչպես նշեց ՄՄՀ օտար լեզուների բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Ռիմա Գրիգորյանը մասնակիցներ հաճույքով մասնակցեցին խաղին: Նման խաղերը միավորում են ուսանողներին, նրանց մեջ սերմանելով սեր, հարգանք  բոլորի նկատմամբ: Քանի որ խաղը նվիրված էր մայրության և գեղեցկության տոնին ՄՄՀ ուսանող Հարություն Ավետիսյանը վերջում իր գեղեցիկ երգով  բոլորին շնորհավորեց տոնի կապակցությամբ: