Այսօր` ապրիլի 1-ին ՈՒՀԱ (КВН) միջհամալսարանական մրցույթում հաղթող ճանաչվեց «Մեսրոպ Մաշտոց» (С лёгким паром) համալսարանի թիմը

01-04-2017


Այսօր` ապրիլի 1-ին, մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ ՈՒՀԱ (КВН) մրցույթ, որին մասնակցել էին  «Մեսրոպ Մաշտոց» (С лёгким паром), «ԱրՊՀ»  «Լոխ լավա ինան», համալսարանները «ՀԱԱՀ  Շուշիի  մասնաճյուղ» (Ճակատագրի գերիները), «Գ. Գյուրջյանի անվան արվեստի և թատրոնի ինստիտուտ» (Միստեր տիեզերք), Թամարա Քամալյանի անվան «Բժշկական քոլեջ» (1-03):
            
           
Այն կազմակերպվել էր Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի,  երիտասարդության հարցերի և զբոսաշրջության  բաժնի նախաձեռնությամբ, ի դեմս բաժնի պետ Կարինե Հարությունյանի: Մրցույթը կազմված էր 2 փուլից` ողջույնի փուլ և երաժշտական փուլ: Թիմերից յուրաքանչյուրն էլ փորձում էր կատարել առավելագույնը:   Մրցույթում` ժյուրիի անդամների  որոշմամբ հաղթող ճանաևվեց Մեսրոպ Մաշտոց Համալսարանի թիմը: Ապրիլի 1-ը, որպես Ծիծաղի և հումորի համաշխարհային օր պարգևեց բոլորին բարձր տրամադրություն: Միջոցառման վերջում ՄՄՀ պարգևատրվեց 1-ին պատվավոր տեղը գրավելու համար` պատվոգրով և նվերով, իսկ մյուս թիմերը` մասնակցության համար: