Մարտի 31-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տեղի ունեցավ դաս-դասախոսություն` «Ես մարդ եմ, պոետ ու քաղաքացի» խորագրով:

31-03-2017


Մարտի 31-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տեղի ունեցավ դաս-դասախոսություն` «Ես մարդ եմ, պոետ ու քաղաքացի» խորագրով: Այն նվիրված էր Մեծ գրող Եղիշե Չարենցի 120-ամյակին: Դաս-դասախոսությունը կազմակերպել էր բանասիրական ֆակուլտետի դասախոս Նաիրա Թամրազյանը, ով ներկայացրեց գրողի կյանքը՝ ներկայացնելով կադրեր Կարսում գտնվող նրա հայրական տնից,  ինչպես նաև դրվագներ Արևմտյան Հայաստանից: Հագեցած և ինֆորմացիայով առատ միջոցառում էր:
     
              
Արտասանելով Չարենցի ստեղծագործություններից տիկին Թամրազյանը ընդգծեց հատկապես Եղիշե  Չարենցի մոր, հոր և նրա սիրելի կանանց  նվիրված ստեղծագործությունները: Վայելեցինք նաև Միքայել Պողոսյանի կատարմամբ  «Տաղ անձնական» ստեղծագործությունը: Համալսարանի մի շարք դասախոսներ ևս արտասանեցին Ե. Չարենցի ստեղծագործություններից, ինչպես նաև երգեցին: Հյուրերց Սիրուն Բաղդասարյանը ևս երգեց նրա ստեղծագործություններից:  Ամբողջ համալսարանի տարածքում տիրում էր Չարենցական տրամադրություն՝ միջանցքում ցուցահանդես էր, որտեղ ներկայացված էր գրողի ամբողջ կյանքն ու ստեղծագործությունները: Իսկ համալսարանի գրադարանը պատրաստել էր Չարենցին նվիրված ցուցատախտակ, որը փակցված էր գրադարանի դիմաց: