Ապրիլի 18-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մի խումբ ուսանողներ և դասախոսներ եղան ՊԲ N զորամասում

18-04-2017


         
Ապրիլի 18-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մի խումբ ուսանողներ և դասախոսներ եղան ՊԲ  N զորամասում, որտեղ նրանց հրավիրել էին միջոցառման մասնակցելու համար: Միջոցառումը նվիրված էր ավագ սերժանտ Գառնիկ Բորիսի Պողոսյանի 54-ամյակին, ով 1994թվականի ապրիլի 16-ին, մարտական առաջադրանք կատարելիս զոհվեց Փափռավանդում: Արժանացել է <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանի: Ինչպես նշեց  ՊԲ N  զորամասի դիվիզիոնի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Արթուր  Պետրոսյանը նման խիզախ ու քաջ տղաների շնորհիվ է, որ այսօր շարունակում ենք ապրել մեր սուրբ հողում:
        
 Մեկ րոպե լռությամբ նրանց հիշատակը հարգելուց հետո շարունակվեց միջոցառումը: Զինվորները պատմում էին Գառնիկ Պողոսյանի սխրանքների մասին ցուցադրում նրա նկարները: Միջոցառմանը ներկա էին նաև նրա հարազատները և մարտական ընկերները: ՄՄՀ դասախոս Մհեր Հարությունյանը նշեց, որ նման միջոցառումները կարևոր են մեր զինվորների դաստիարակության համար: Այնուհետև ուսանողները շրջեցին զորամասում և ծանոթացան զինվորների ապրելակերպին և զինտեխնիկային: