Այսօր` մայիսի 31-ին մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ ՈՒՀԱ (КВН)

31-05-2017


Այսօր` մայիսի 31-ին մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ ՈՒՀԱ (КВН), որին մասնակցում էին Մեսրոպ Մաշտոց Համալսարանի <<С лёгким паром>>, ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի <<Նոյ>>, 11-րդ դպրոցի <<պոզիտիվ>>, 3-րդ դպրոցից և <<Եվա>> թիմերը: 
         
                             
Հետաքրքիր, կատակով ու հումորով լեցուն խաղ էր: ՄՄՀ  <<С лёгким паром>> թիմի գեղեցիկ համարում տեղ գտավ նաև <<Ռոմեո և Ջուլիետ>> հայտնի ստեղծագործությունից դրվագներ, որոնք ներկայացվեցին Ղարաբաղցիների տեսակետից: Հայաստանից ևս մասնակցեցին և ներկայացան հետաքաքրքիր հումորներով: Քիչ տարբերությամբ  ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի <<Նոյ>> թիմը գրավեց 1-ին տեղը: Բոլոր թիմերը ստացան գավաթներ և նվերներ: