Գիտություն / ՈՒԳԸ /


ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆԱՄԱԿ

19-09-2017


                     

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆԱՄԱԿ

Ս.թ. հոկտեմբերի 7-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում կկայանա ուսանողների  և  երիտասարդ  գիտնականների  միջազգային գիտաժողով՝ <<Կրթության   և  գիտության   դերը  պետության զարգացման գործում>> թեմայով՝ նվիրված Մեսրոպ Մաշտոց Համալսարանի 20-ամյակին

 

Գիտաժողովի կազմակերպիչներն են՝

Արցախի Հանրապետության Կրթության, գիտության և սպորտի նախարարություն

Մեսրոպ Մաշտոց Համալսարան

 

            Գիտաժողովի կազմկոմիտեն բոլոր ցանկացողներին հրավիրում է մասնակցելու ուսանողների  և  երիտասարդ  գիտնականների  միջազգային գիտաժողովին։      

Գիտաժողովի մասնախմբերն են՝

  1. Իրավունք, քաղաքագիտություն, փիլիսոփայություն,
  2. Պատմություն, մշակութաբանություն և արվեստաբանություն, միջազգային հարաբերություններ, տարածաշրջանագիտություն,
  3. Տնտեսագիտություն, կառավարում, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ,
  4. Հայոց լեզու և գրականություն, լրագրություն,
  5. Ռուսաց լեզու և նրա դասավանդման մեթոդիկա, գրականություն, օտար լեզուներ, թարգմանչական գործ,
  6. Մանկավարժություն, հոգեբանություն, կենսաբանություն, բնագիտական առարկաների դասավանդման մեթոդիկա:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 25-ը էլեկտրոնային տարբերակով mmashtots.sss@yandex.ru էլ.հասցեին ուղարկել

  1. գիտաժողովի մասնակցության հայտը (ձևը կցվում է)
  2. հոդվածի տեքստը:
  3. գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (սկան տարբերակով, միայն գիտական աստիճան չունեցողների համար):

Ի գիտություն՝

            Գիտաժողովի նյութերը պետք է ներկայացվեն առանձին ֆայլով և համապատասխանեն հետևյալ պահանջներին.

  • Հոդվածի ծավալը՝ մինչև 8 էջ /<<Մեթոդիկա>> մասնախմբի համար 8 էջից ոչ պակաս,/
  • Տեքստում ունենալ հղումներ /տե՛ս հոդվածի ձևավորման նմուշը/,
  • Ունենալ անոտացիա՝ հոդվածի շարադրման լեզվով և 2 այլ լեզուներով /հոդվածի գրման լեզվից տարբեր/,
  • Բանալի բառեր՝ 3 լեզուներով,
  • Բոլոր հոդվածները պետք է շարված լինեն.
    • Ռուսերեն՝ Times New Roman, տառաչափ՝ 12
    • Հայերեն՝ Sylfаen,  տառաչափ՝ 12
    • Անգլերեն՝ Times New Roman, տառաչափ՝ 12

Հոդվածները ընդունվում են մինչև ս.թ. սեպտեմբերի 25-ը:

Նշված չափորոշիչներին չհամապատասխանող զեկույցները չեն քննարկվելու:

Ուղեվարձը և գիշերակացն ապահովում են մասնակիցները:

Հոդվածի հեղինակը պատասխանատու է ներկայացրած նյութի բովանդակության ու գրագիտության համար:

Գիտաժողովի աշխատանքները հրատարակվելու են առանձին նյութերի ժողովածուի ձևով:

            Հոդվածը և հայտը պարունակող ֆայլի անվանումը պետք է համընկնի հոդվածի հեղինակի ազգանվան հետ:

Գիտաժողովի կազմկոմիտեի  նախագահ՝ փ.գ.թ., ՄՄՀ պրոֆեսոր Ղարիբ Միքայելի Բաբայան:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ուսանողական  գիտական  ընկերության  նախագահ  Հովիկ Սերժի Ավանեսովին  (e-mail: avanesov_90@inbox.ru,+37497-21-23-96)  

Տեղեկատվական նամակը տեղադրված է www.mashtots.am կայքում:

 

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

 

Ազգանուն, անուն, հայրանուն

Գիտական աստիճան, կոչում, պաշտոն

Ուսումնական հաստատություն (ֆակուլտետ, ամբիոն)

 

Զեկույցի անվանումը

 

Գիտական ղեկավար (ԱԱՀ, գիտական աստիճան, կոչում)

 

Երկիրը և քաղաքը

 

Հեռախոսահամարներ

 

Էլեկտրոնային փոստի հասցե

 

  

ՀՈԴՎԱԾԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՆՄՈՒՇ

Արցախահայության պատմությունն ու մշակույթը

Ի.Ի.Սարգսյան

 

ՀՀ, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց Համալսարան

e-mail: sarkisyan@mail.ru

 

Անոտացիա (ծավալը 7-10 տողից ոչ պակաս, տառաչափը՝ 12) – հոդվածի շարադրման լեզվով,

Բանալի բառեր (5 – 9) – հոդվածի շարադրման լեզվով,

Հոդվածի տեքստ (տառաչափը՝ 12),

Հղումներ՝ [1, էջ. 12],

Օգտագործված գրականության ցանկ (այբբենական կարգով),

Ամփոփում՝ հոդվածի շարադրման լեզվից տարբեր 2 լեզուներով,

Բանալի բառեր (5 – 9)՝ հոդվածի շարադրման լեզվից տարբեր 2 լեզուներով: