Գիտաժողով Մեսրոպ Մաշտոց Համալսարանում

07-10-2017


Այսօր Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տեղի է ունեցել ուսանողների և երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողով՝ նվիրված Մեսրոպ Մաշտոց Համալսարանի 20-ամյակին: Գիտաժողովի թեման էր <<Կրթության և գիտության դերը պետության զարգացման գործում>>: Գիտաժողովին մասնակցում էին ինչպես քաղաք Ստեփանակերտի տարբեր   բուհերի ուսանողներ այնպես էլ ՀՀ-ից և մարզերից: Մասնակիցների գրանցումից հետո տեղի ունեցավ ցուցահանդես /ՄՄՀ ՈՒԳԸ, ՄՄՀ գրադարան/ դիտում: 
        

            Գիտաժողովի հանդիսավոր բացման և լիագումար նիստին ողջունի խոսքով ելույթ ունեցան ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, ՄՄՀ պրոռեկտոր Գարիբ Բաբայանը ինչպես նաև ՄՄՀ ՈՒԳԸ նախագահ Հովիկ Ավանեսովը:

 Այնուհետև սկսվեց մասնախմբային նիստերը.

Փիլիսոփայություն, իրավունք, քաղաքագիտություն

Պատմություն, աշխարագրություն, մշակութաբանություն և արվեստաբանություն, միջազգային հարաբերություններ, տարածաշրջանագիտություն

Տնտեսագիտություն, կառավարում, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, հաշվողական տեխնիկա

Հայոց լեզու և գրականություն, օտար լեզուներ, թարգմանչական գործ, լրագրություն

Մանկավարժություն և հոգեբանություն: 
            

Մասնակիցները շատ ոգևորված էին, ղեկավարները` գոհ: Ինչպես նշում են Վանաձորի մի շարք ուսանողներ գիտաժողովը նոր բացահայտումներով և հետաքրքիր տեսակետներով լի էր:

            Գիտաժողովի եզրափակիչ լիագումար նիստում   մասնակիցներ և ղեկավարները հայտնեցին իրեցն շնորհակալությունը կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին տրվեց վկայականներ: