Ուսանողության միջազգային օրվան նվիրված տոնական համերգ

18-11-2017


Նոյեմբերի 18-ին կայացավ  ուսանողության միջազգային օրվան նվիրված տոնական համերգը, որը  կազմակերպվել է  մշակույթի, երիտասարդության հարցերի  և զբոսաշրջության նախարարության կողմից: Ինչպես նշում է նախարարության երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետ   Անի Ղարաբեկյանը.  <<Ամեն տարի նախարարությունը մեծ շուքով նշում է ուսանողների միջազգային օրը, այս տարի երգչուհի Շուշան Պետրոսյանի առաջարկությամբ  տոնը նշում ենք Մարտակերտում: 
     
    
Նպատակն է աշխուժացնել Մարտակերտի առօրյան, քանի որ Մարտակերտը սահմանին ամենամոտ գտնվող քաղաքն է>>:  Միջոցառման մասնակցում էին Մեսրոպ Մաշտոց Համալսարանի  ուսանողները` ներկայացնելով հետաքրքիր հումորային համարներ և իսպանական գեղեցիկ պար, ինչպես նաև ԱրՊՀ,  Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը,ԵԹԿՊԻ Շուշիի կուրս, Ստեփանակերտի պարարվեստի քոլեջ, ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղ, Գրիգոր Նարեկացի համալսարանը: Այնուհետև համերգը շարունակեց Շուշան Պետրոսյանը և <<Դետք>> խումբը: Հագեցած և գեղեցիկ միջոցառում, որը ուրախացրեց և´ մասնակիցներին և´ Մարտակերտի բնակչությանը: Միջոցառմանը ներկա էր  մշակույթի, երիտասարդության հարցերի  և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը:

artsakh.tv