ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՓՈՐՁՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ

18-11-2017


2017թ. նոյեմբերի 18-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանի նիստերի դահլիճում  ընդհանրացվեց այս ուսումնական տարվա մանկավարժական փորձուսուցումը <<Կլոր սեղանի >> տեսքով, <<Հանդիպում մեկ բաժակ թեյի շուրջ>> կարգախոսով։ Միջոցառումը գլխավորում էր համալսարանի ռեկտոր Դոնարա Սերգեյի Գաբրիելյանը, մասնակցում էին համալսարանի պրոռեկտոր Էլեոնորա Արմենակի Հայրապետյանը, փորձուսուցման ղեկավար Մելանյա Ավանեսի Արզումանյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, փորձուսուցման մասնակիցներ։ Միջոցառմանը  հրավիրված էին Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան հ. 7 հիմն. դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանը, փոխտնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նարինե Գաբրիելյանը, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Իննա Արզանյանը, դասվար Վերա Սուլեյմանյանը։ Փորձուսուցման ընդհանրացումը վարում էր համալսարանի դասախոս Աննա Պետրոսյանը։

Նշենք, որ փորձուսուցման ընդհարացմանը նախորդում էր ուսանողների և դպրոցի փոխտնօրեն Գայանե  Զաքարյանի նախաձեռնությամբ  դպրոցում կազմակերպված <<Ոսկեծամիկ  աշուն>> խորագրով հետաքրքիր ու բովանդակային միջոցառումը՝ հայերենով, անգլերենով, ռուսերենով։ Աշակերտները ներկայացրին նաև տիկնիկային թատրոն։ 
       

Ինչպես նշեց համալսարանի ռեկտոր Դ. Գաբրիելյանը միջոցառման նպատակն է ընդհանրացնել փորձուսուցման ընթացքում ուսանողների կատարած աշխատանքը, վեր հանել բացթողումները, մշակել հետագա անելիքների պլան-ծրագիր, ուսանողներին նախապատրաստել մասնագիտական գործունեությանը, ապահովել դպրոց-բուհ կապը:

Վերոնշյալ կարգախոսը հնարավորություն ընձեռեց մասնակիցներին լինել շատ անմիջական, անկեղծ, ազատ ու անկաշկանդ։ Միջոցառումն անցավ շատ բարձր մակարդակով, ուսանողների, ուսուցիչների և պրոֆեսորադասախոսական կազմի գիտականորեն հիմնավորված կարծիքների բուռն քննարկումներով, բանավեճերով:

Ուսանողները ներկայացրին իրենց նկատառումներն ու դիտարկումները։ Սաթենիկ  Մկրտչյանը, Ստելլա Հայրումյանը, Ռուզաննա Ասրյանը, Կարինա Դավթյանը, Ռիմա Ասրյանը, Մարիամ Իսախանյանը, Ելենա Կամզինան  անկեղծորեն կարևորեցին մանկավարժական փորձուսուցումն այնքանով, որքանով որ  նրանք կապվեցին դպրցին, մանկավարժական աշխատանքին։ Պարզվեց, որ նրանք ինքնանպատակ չեն ընտրել մանկավարժի մասնագիտությունը։ Նրանք սիրել են դպրոցը, մանկավարժական գործունեությունը, ուսուցիչներին, երեխաներին և անհամբեր սպասում են՝  երբ պետք է սկսեն իրենց աշխատանքը դպրոցում։ Կաշխատեն հաճույքով, մեծագույն նվիրումով և սիրով։

Ուսանողների՝ դպրոցի հանդեպ սերը պայմանավորված է նաև լավագույն ուսուցիչների մոտ փորձուսուցումն անցկացնելու հանգամանքով, դպրոցի տնօրինության ցուցաբերած վերաբերմունքով։

Դպոցի տնօրեն Անահիտ Պողոսյանը միաժամանակ նշեց, որ ՄՄՀ ուսանողները փորձուսուցման ժամանակ միշտ ցուցաբերում են ակտիվություն և եռանդուն աշխատանք։   

Անդրադարձ եղավ նաև ամառային փորձուսուցմանը, որն անց է կացվել նախադպրոցական հիմնարկում  /մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Ավշարյան/։ Ուսանողները մեծ ուրախությամբ   էին հիշում ամառային հետաքրքիր փորձուսուցման  անմոռանալի օրերը։ Ոգևորված պատմում էին իրենց կատարած աշխատանքների մասին։

Ամփոփելով՝ Աննա Պետրոսյանը նշեց, որ մանկավարժական փորձուսուցումը`  որպես մասնագիտական կրթության կարևորագույն բաղադրամաս, իրականացրել է առաջադիր խնդիրների լուծումներն ու իր գործառույթները, իսկ  փորձուսուցման ընդհարացումը հասել է իր նպատակին։

Շնորհակալություն մանկավարժական փորձուսուցման  գործընթացի բոլոր մասնակիցներին և նվիրյալներին