<<Մոնթե Մելքոնյան 60>> Արիության դաս Մեսրոպ Մաշտոց Համալսարանում

25-11-2017


Նոյեմբերի 25-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տեղի ունեցավ արիության դաս` «Մոնթե Մելքոնյան 60» թեմայով:  ՊԲ N  զորամասի դիվիզիոնի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Արթուր Ռոբերտի Պետրոսյանը ուսանողների ներկայացրեց Մոնթե Մելքոնյան- մարդու լեգենդը, պատմեց նրա կյանքի ու գործունեության մասին, այնուհետև ցուցադրեց ֆիլմ Մոնթե Մելքոնյանի  մասին:
                                        
«… Կան անհատներ, որոնց ժողովուրդը գնահատում է ոչ այնքան լրիվությամբ  ճանաչելու, որքան ինչ-որ  ժամանակահատվածում այդ մարդկանց կատարած  նվիրական ու ազգանպաստ գործունեության համար»:,- նշում է Ա. Պետրոսյանը:

ՄՄՀ-ի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց նման հետաքրքի ու հագեցած հանդիպման համար: