Ուսուցչի և Գրադարանավարի տոն օրեր

05-10-2017


Գիրքը, բալիկս,
Հողի  պես քաղցր է,
Իր մի թիզ տեղով՝
Սարից էլ բարձր է...

Ս. թ. հոկտեմբեր 05-ին՝ Մեսրոպ Մաշտոց Համալսարանի նիստերի դահլիճում, Ուսուցչի և Գրադարանավարի տոն օրերի առթիվ, կազմակերպվեց գրական-գեղարվեստական ցերեկույթ՝ նվիրված հայ բանաստեղծ Գուրգեն Գաբրիելյանի ծննդյան 90-ամյակին: Միջոցառումը կազմակերպել է գրադարանի կոլեկտիվը ըստ համապատասխան ծրագրի: Բացման խոսքով ելույթ ունեցավ ՄՄՀ գրադարանի վարիչ ՝Ռոմելա  Անդրիյանը:  Իր խոսքով Գուրգեն Գաբրիելյանի մասին  ելույթ ունեցավ ՄՄՀ գրադարանավար՝ Կարինե Ղուլյանը: Նա տեսահոլովակ  ցուցադրեց ներկաներին  բանաստեղծի կյանքի   ու ստեղծագործական ուղու մասին: 
         
                           
                                  

Բանաստեղծը որպես մանկագիր, հայրենասեր, երգահան –բանահավաք ներկայացրին ՄՄՀ հումանիտար ֆակուլտետի <Հայոց լեզու և գրականություն> բաժնի առաջին կուրսի ուսանողուհի՝ Անուշ Աբգարյանը և իրավաբանական ֆակուլտետի <Կովկասագիտություն> ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհիներ՝ Անգելինա Բաբայանը և Արինա Բաղդասարյանը: Իսկ միջոցառման մասնակից առաջին կուրսի ուսանողները  հանդես  եկան ասմունքով, հնչեցրին բանաստեղծի լավագույն ստեղծագործությունները: Միջոցառումը գեղեցկացրեց իր պարով  <Կովկասագիտություն> ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի՝ Քնար Կարապետյանը:  Միջոցառմանը ներկա էին նաև Ստեփանակերտի թիվ 7 դպրոցի աշակերտները, որոնք իրենց ասմունքով ու երգերով  հիացրին  ներկա գտնվողներին: Միջոցառումը հագեցած էր և հուզումնալից:

Միջոցառմանը  ներկա գտնվող հյուրերը հանդես եկան իրենց տպավորություններով: Դասախոս Նաիրա Թամրազյանը ընդգծեց Գուրգեն Գաբրիելյան-մանկավարժի այն ստեղծագործությունների մասին, որոնցով կրթվել ու դաստիարակվել են մեր սերունդը՝ արտասանելով <Այբուբենը տառերի մեջ> և <Ուրախ հայերեն> բանաստեղծություններից: Դասախոս՝ Գեղամ Միքայելյանը ընդգծեց Գուրգեն Գաբրիելյան –հայրենասեր, մտավորական մարդու քաղաքական գործնեությունը սերնդակերտման գործում: Անչափ տպավորիչ էր Գաբրիելյանի հարս՝ Անժելա Գաբրիելյանի, Ծովինար Բաղդասարյանի  խոսքը, որտեղ նրանք հետաքրքիր պատմեցին  ընտանեկան և գործնական  միջավայրում գրողի տեսակի մասին:

Հուզված էր նրա այրին՝ Նունիկ Գաբրիելյանը, իր ամուսնու Գ. Գաբրիելյանի ծննդյան կապակցությամբ կազմակերպված միջոցառումից: Միջոցառման ներկաները անակնկալի եկան, երբ միջոցառման վերջում ՝էկրանից լսվեց Գուրգեն Գաբրիելյանի՝ իր ժողովրդական երգի վերածված<Հորովելի> կատարումից: