ՄՄՀ ուսանողները համերգային ծրագրով զորամասում էին

29-11-2017


Նոյեմբերի 29-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը ուսանողների հետ միասին այցելեցին  ՊԲ համար N զորամաս`համերգային ծրագրով, ինչպես նաև զինվորների համար քաղցրավենիքով և այլ անհրաժեշտ պարագաներով: 
                                
           

Փոխգնդապետ  Մհեր Սարգսյանը  դիմավորելով ՄՄՀ խմբին, ուղեկցեց նրանց` շրջելով  ամբողջ զորամասով:  Այնուհետև ուսանողները ոգևորեցին զինվորներին իրենց անզուգական երգերով, պարերով ինչպես նաև հումորային հետաքրքիր համարներով: Հանդիպումը անցավ բավականին ջերմ, այն հերթական, բայց միևնույն ժամանակ անմոռաց այց էր: