Միջոցառում նվիրված ինֆորմացիայի պաշտպանության և ծրագրավորողների տոն օրերին

05-12-2017


Դեկտեմբերի 5-ին ՄՄՀ-ի տնտեսագիտության, կառավարման և տեղեկատվական համակարգերի ֆակուլտետը կազմակերպել էր շատ հետաքրքիր միջոցառում նվիրված ինֆորմացիայի պաշտպանության և ծրագրավորողների տոն օրերին: Ինֆորմացիայի պաշտպանության օրն նոյեմբերի 30 և դեկտեմբերի 10-ը ծրագրավորողների տոն օր:  

Ուսանողները ներկայացրեցին հոդվածներ, որոնցում  ասվում էր ինչպես պետք է ճիշտ օգտվել համակարգչից և պահպանել ինֆորմացիան: 3-րդ կուրսի ուսանող Արսեն Սարգսյանը ներկայացրեց ինչպես են մարդիկ ինտերնետից կախված լինում և դրա հետևանքներ: Սլայդի միջոցով ցուցադրեց երեխաների, ովքեր համակարգչային խաղերից հետո շատ ագրեսիվ են դառնում, գոռում, անգամ խբում ծնողներին երբ վերջիններս կանչում են նրանց:
          

Այնուհետև ներկայացրեցին համացանցի մասին հետաքրքիր հումորներ:

Հաջորդ փուլը «ուրախ հարցեր»-ի փուլն էր, որին մասնակցում էին նաև դահլիճում նստածները: Այնուհետև տրվեց ավելի լուրջ հարցեր և սկսվեց մրցույթը: Յուրաքնչյուր ճիշտ պատասխանող ստանում էր մեդալ` ձայնասկավառակի տեսքով:

Ինչպես նշում է տնտեսագիտության, կառավարման և ՏՀ ֆակուլտետի դեկան Վիկտորիա Առստամյան միջոցառումը   կազմակերպվել էր միջֆակուլտետային կապի սերտման համար. «ցանկանում էինք, որ բացի տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանողներից մասնակցեն նաև մյուս ուսանողները ինչու չէ նաև միջոցառման բոլոր մասնակիցները:  Միջոցառման յուրաքանչյուր էլեմենտ կապված էր IT ոլորտին, անգամ նվերները: Համատեղելով գիտականը, ինտելեկտուալը և հումորը ստացել ենք այսօրվա միջոցառումը»: 
    

ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին նման հետաքրքիր և ուսուցանելի միջոցառման և բաց դասի համար: