Փետրվարի 23. Այցելություն զորամաս

23-02-2018


Փետրվարի 23-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը ուսանողների հետ միասին այցելեցին  ՊԲ համար N զորամաս` շնորհավորելու նրանց տոն օրվա կապակցությամբ, իրենց հետ տանելով քաղցրավենիք և այլ պարագաներ: Զորամասի պատասխանատուները  դիմավորելով ՄՄՀ խմբին, ուղեկցեցին նրանց` շրջելով  ամբողջ զորամասով և ցույց տվեցին ուսանողներին` մեր ապագա զինվորներին, ամբողջ զորամասը: Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը շնորհավորական նամակ ուղարկեց, ինչը շատ ոգևորեց զինվորներին:
                 

Պրոռեկտոր Ղարիբ Բաբայանը ևս շնորհավորեց բոլորին` տոն օրվա կապակցությամբ: Ուսանողները շատ տպավորված էին: Նրանք տեսան զինվորների մարտունակությունը: