ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեսրոպ Մաշտոց համալսարանում կազմակերպվել է միջազգային կլոր սեղան 21-04-2018
Հատկապես մեր օրերում արագ փոփոխվող աշխարհաքաղաքական զարգացումներում անփոփոխ է մնում այն, որ յուրաքանչյուրն իր շահերն ունի և բարեկամներին ու դաշնակիցներին ընտրելու է հենց դրանից ելնելով: Մեսրոպ Մաշտոց համալսարանի նախաձեռնությամբ հրավիրված կլոր սեղանի մասնակիցները աշխարհաքաղաքական զարգացումները գնահատել, դիտարկել են կոնկրետ տարածքի՝ Կովկասի համար:
Artsakh.tv

Խորհրդարանի նախագահն ընդունել է միջազգային կլոր սեղանի մասնակիցներին 20-04-2018
Ապրիլի 20-ին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է «Կովկասը տարածաշրջանային և համաշխարհային գերտերությունների աշխարհաքաղաքական հետաքրքրություններում» խորագրով Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում կազմակերպված միջազգային կլոր սեղանի մասնակիցներ Լարիսա Ալավերդյանին, Վալերի Կոնավալովին, Մաքսիմ Վասկովին, Վարլեն Սևումյանին և Ստեփան Ծաղիկյանին՝ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի և պրոռեկտոր Ղարիբ Բաբայանի ուղեկցությամբ:

<Քաղաքակրթությունը և մարդը>. ընթերցումներ՝ նվիրված Պավել Ֆլորենսկու հիշատակին 14-04-2018

Ապրիլի 6-ին Մերոպ Մաշտոց Համալսարանի ուսանողների հետ հանդիպեցին ԿԽՄԿ ներկայացուցիչները 06-04-2018
Ապրիլի 6-ին Մերոպ Մաշտոց Համալսարանի ուսանողների հետ հանդիպեցին ԿԽՄԿ ներկայացուցիչները: Հանդիպումը բաղկացած է երկու մասից առաջինում անդրադարձան կազմակերոպության գործնեությանը իսկ երկրորդ մասը նվիրված էր միջազգային հումանիտար իրավունքին, որի տիրապետումը կարևոր է ոչ միայն իրավաբաների համար այլ նաև բոլոր մասնագիտություների:
Հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան» -ի հետ 03-04-2018
Ուզո՞ւմ ես զարգացնել առաջնորդական հմտություններդ, ձեռք բերել աշխատանքային փորձ եւ փոխել կյանքդ։ Միացի՛ր «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի առաջնորդների շարժմանն ու փոխիր ոչ միայն քո, այլև Հայաստանում և Արցախում ապրող մարդկանց կյանքը։