ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄՄՀ աշխատակիցները մասնակցեցին մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի՝ ՈԱԱԿ, վերապատրաստման երկփուլ դասընթացներին: 20-03-2019

ՄՄՀ աշխատակիցները մասնակցեցին մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի՝ ՈԱԱԿ, վերապատրաստման երկփուլ դասընթացներին:

Ս. Կապուտիկյանի 100-ամյակին նվիրված միջոցառում 02-03-2019

Սիլվա Կապուտիկյանի անունը եղել և այսօր էլ մնում է մեր գրականության, մեր ազգային գիտակցության կենտրոնում: Կապուտիկյանի բանաստեղծությունները հյուսվել են նվիրումի և հավատարմության, բայց նաև արժանապատվության ու հպարտության բազմաշերտ զգացումներից: Անզուգական են նրա սիրո,  հայրենասիրական և խոհական-փիլիսոփայական գործերը: Ս. Կապուտիկյանը ողջունեց արցախյան շարժման հետ կապված ազգային մեծ զարթոնքը, բոլոր ամբիոններից հնչեցրեց Արցախը Մայր հայրենիքին վերամիավորելու արդար պահանջը:

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՄՓՈՓՈՒՄ 01-02-2019

Մեր երկրի ամենամեծ հարստությունը ժողովուրդն ու նրա մտավոր ներուժն է: Եթե  ցանկանում ենք լինել գիտելիք ու արժեք ստեղծող երկիր և ոչ սպասարկող,  պարտավոր ենք ուշադրության կենտրոնում պահել համալսարանները: Գիտելիքահեն հասարակության ձևավորման և զարգացման գործում,  նաև գիտելիքի ստեղծման ու տարածման, գաղափարների առաջքաշման, մշակման և գործադրման, նորարարությունների ու ստեղծագործական մտքի խթանման առանցքային դերակատարները բարձրագույն ուսումնական հաստատություններն են:

Գառնիկ Դավթյանի «Հայատյացությունը Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմքում» ուսումնասիրության քննարկում ՄՄՀ «Կովկասագիտություն» մասնագիտության ուսանողների հետ 14-12-2018

Գառնիկ Դավթյանի «Հայատյացությունը Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմքում» ուսումնասիրության քննարկում ՄՄՀ «Կովկասագիտություն» մասնագիտության ուսանողների հետ/դեկտեմբերի 13, 2018 թ./:

 Երիտասարդ ուսումնասիրող/միջազգայնագետ և իրավաբան/ Գառնիկ Դավթյանը ուսանողներին ներկայացրեց ուսումնասիրությունը, որով զբաղվել է սկսած ուսանողական տարիներից: