ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄՄՀ ուսանողները համերգային ծրագրով զորամասում էին 29-11-2017

Նոյեմբերի 29-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը ուսանողների հետ միասին այցելեցին  ՊԲ համար N զորամաս`համերգային ծրագրով, ինչպես նաև զինվորների համար քաղցրավենիքով և այլ անհրաժեշտ պարագաներով:

<<Մոնթե Մելքոնյան 60>> Արիության դաս Մեսրոպ Մաշտոց Համալսարանում 25-11-2017

Նոյեմբերի 25-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տեղի ունեցավ արիության դաս` «Մոնթե Մելքոնյան 60» թեմայով:  ՊԲ N  զորամասի դիվիզիոնի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Արթուր Ռոբերտի Պետրոսյանը ուսանողների ներկայացրեց Մոնթե Մելքոնյան- մարդու լեգենդը

Հանդիպում նկարիչ, դիզայներ Օլգա Լևինայի հետ 25-11-2017

2017թ. նոյեմբերի 25-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանի նիստերի դահլիճում  տեղի ունեցավ հանդիպում նկարիչ, դիզայներ Օլգա Լևինայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց Օլգա Լևինայի արտպրոեկտը. «Աշխարհի կանայք», որը մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկաների մոտ: Նախատեսվում է, որ նման հանդիպումները շարունակական բնույթ կկրեն:

Ծանոթության երեկո 21-11-2017

Նոյեմբերի 21-ին Վալեքս Գարդեն ռեստորանային համալիրում կազմակերպվեց ՄՄՀ  ուսանողների համար ծանոթության երեկո: Երեկոն հագեցած էր ուսանողների երգ ու պարով, ինչպես նաև հետաքրքիր հումորային համարներով:

Ուսանողության միջազգային օրվան նվիրված տոնական համերգ 18-11-2017

Նոյեմբերի 18-ին կայացավ  ուսանողության միջազգային օրվան նվիրված տոնական համերգը, որը  կազմակերպվել է  մշակույթի, երիտասարդության հարցերի  և զբոսաշրջության նախարարության կողմից: Ինչպես նշում է նախարարության երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետ   Անի Ղարաբեկյանը.  <<Ամեն տարի նախարարությունը մեծ շուքով նշում է ուսանողների միջազգային օրը, այս տարի երգչուհի Շուշան Պետրոսյանի առաջարկությամբ  տոնը նշում ենք Մարտակերտում: Նպատակն է աշխուժացնել Մարտակերտի առօրյան, քանի որ Մարտակերտը սահմանին ամենամոտ գտնվող քաղաքն է>>: