ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՓՈՐՁՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ 18-11-2017

2017թ. նոյեմբերի 18-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանի նիստերի դահլիճում  ընդհանրացվեց այս ուսումնական տարվա մանկավարժական փորձուսուցումը <<Կլոր սեղանի >> տեսքով, <<Հանդիպում մեկ բաժակ թեյի շուրջ>> կարգախոսով։ Միջոցառումը գլխավորում էր համալսարանի ռեկտոր Դոնարա Սերգեյի Գաբրիելյանը, մասնակցում էին համալսարանի պրոռեկտոր Էլեոնորա Արմենակի Հայրապետյանը, փորձուսուցման ղեկավար Մելանյա Ավանեսի Արզումանյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, փորձուսուցման մասնակիցներ։ Միջոցառմանը  հրավիրված էին Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան հ. 7 հիմն. դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանը, փոխտնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նարինե Գաբրիելյանը, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Իննա Արզանյանը, դասվար Վերա Սուլեյմանյանը։ Փորձուսուցման ընդհանրացումը վարում էր համալսարանի դասախոս Աննա Պետրոսյանը։

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի ուսանողներ 17-11-2017

Մեսրոպ  Մաշտոց  Համալսարանի  անձնակազմը  ի  դեմս  ռեկտոր  Դոնարա  Գաբրիելյանի  շնորհավորում  են  ուսանողների  միջազգային  օրվա  կապակցությամբ:

Սիրելի´  ուսանողներ, շնորհավորում  ենք  Ձեր  տոնը, տարիներ  շարունակ  համալսարանից  կայուն  և  հիմնարար  գիտելիքներ  ստանալուց  հետո  վստահ  ենք, որ  դուք  կկարողանաք  ձեր  ստացած  գիտելիքները  ներդնել  Արցախի  ապագան  կերտելու  ու  շենացնելու  գործում:

Որտեղ  էլ  գնաք, ուր  էլ  լինեք  հպարտությամբ  կարող  եք  ասել, որ  դուք  եղել  եք  Մեսրոպ  Մաշտոց  Համալսարանի  ուսանողներ:

Շնորհավոր  ձեր  տոնը, սիրելի  ուսանողներ:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ 28-10-2017

նվիրված Մեսրոպ Մաշտոց Համալսարանի գործունեության 20-ամյակին

 

Գիտաժողով Մեսրոպ Մաշտոց Համալսարանում 07-10-2017

Այսօր Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տեղի է ունեցել ուսանողների և երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողով՝ նվիրված Մեսրոպ Մաշտոց Համալսարանի 20-ամյակին: Գիտաժողովի թեման էր <<Կրթության և գիտության դերը պետության զարգացման գործում>>: Գիտաժողովին մասնակցում էին ինչպես քաղաք Ստեփանակերտի տարբեր   բուհերի ուսանողներ այնպես էլ ՀՀ-ից և մարզերից: Մասնակիցների գրանցումից հետո տեղի ունեցավ ցուցահանդես /ՄՄՀ ՈՒԳԸ, ՄՄՀ գրադարան/ դիտում:

Ուսուցչի և Գրադարանավարի տոն օրեր 05-10-2017

Ս. թ. հոկտեմբեր 05-ին՝ Մեսրոպ Մաշտոց Համալսարանի նիստերի դահլիճում, Ուսուցչի և Գրադարանավարի տոն օրերի առթիվ, կազմակերպվեց գրական-գեղարվեստական ցերեկույթ՝ նվիրված հայ բանաստեղծ Գուրգեն Գաբրիելյանի ծննդյան 90-ամյակին: Միջոցառումը կազմակերպել է գրադարանի կոլեկտիվը ըստ համապատասխան ծրագրի: Բացման խոսքով ելույթ ունեցավ ՄՄՀ գրադարանի վարիչ ՝Ռոմելա  Անդրիյանը: