ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուսուցչի և Գրադարանավարի տոն օրեր 05-10-2017

Ս. թ. հոկտեմբեր 05-ին՝ Մեսրոպ Մաշտոց Համալսարանի նիստերի դահլիճում, Ուսուցչի և Գրադարանավարի տոն օրերի առթիվ, կազմակերպվեց գրական-գեղարվեստական ցերեկույթ՝ նվիրված հայ բանաստեղծ Գուրգեն Գաբրիելյանի ծննդյան 90-ամյակին: Միջոցառումը կազմակերպել է գրադարանի կոլեկտիվը ըստ համապատասխան ծրագրի: Բացման խոսքով ելույթ ունեցավ ՄՄՀ գրադարանի վարիչ ՝Ռոմելա  Անդրիյանը:

Նոր ուսումնական տարին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում դիմավորեցին մեծ շուքով 01-09-2017

Նոր ուսումնական տարին  Մեսրոպ Մաշտոց Համալսարանում  դիմավորեցին մեծ շուքով: Համալսարանում տեղի ունեցավ արիության դաս: Ուսանողներին շնորհավորելու էր եկել Արցախի Հանրապետության ԿԳՍ նախարարի տեղակալ Արմեն Սարգսյանը: Սեպտեմբերի 1-ը  սկսվել էր ԿԳՍ նախարարի շնորհավորական ուղերձով, որում ասվում էր. <<Սիրելի´  ուսանողներ, կրթության բնագավառի հարգարժան ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ:

Ազգի ինքնահաստատման, ժամանակի մարտահրավերներին դիմակայելու գործում գիտելիքն ու կրթությունը հիրավի´ անգնահատելի դերակատարություն ունեն: Դժվար է պատկերացնել որևէ երկրի լիարժեք զարգացում` առանց բարձր կրթագիտական նիշ ապահովելու: Այս առումով, Արցախում կրթությունը խիստ կարևորվում է` համարվելով մեր պետության գերակա ուղղություններից մեկը>> :

Այսօր` մայիսի 31-ին մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ ՈՒՀԱ (КВН) 31-05-2017

Այսօր` մայիսի 31-ին մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ ՈՒՀԱ (КВН), որին մասնակցում էին Մեսրոպ Մաշտոց Համալսարանի <<С лёгким паром>>, ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի <<Նոյ>>, 11-րդ դպրոցի <<պոզիտիվ>>, 3-րդ դպրոցից և <<Եվա>> թիմերը:

Ապրիլի 18-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մի խումբ ուսանողներ և դասախոսներ եղան ՊԲ N զորամասում 18-04-2017

Ապրիլի 18-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մի խումբ ուսանողներ և դասախոսներ եղան ՊԲ  N զորամասում, որտեղ նրանց հրավիրել էին միջոցառման մասնակցելու համար: Միջոցառումը նվիրված էր ավագ սերժանտ Գառնիկ Բորիսի Պողոսյանի 54-ամյակին, ով 1994թվականի ապրիլի 16-ին, մարտական առաջադրանք կատարելիս զոհվեց Փափռավանդում: Արժանացել է <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանի: Ինչպես նշեց  ՊԲ N  զորամասի դիվիզիոնի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Արթուր  Պետրոսյանը նման խիզախ ու քաջ տղաների շնորհիվ է, որ այսօր շարունակում ենք ապրել մեր սուրբ հողում: Մեկ րոպե լռությամբ նրանց հիշատակը հարգելուց հետո շարունակվեց միջոցառումը:

Այսօր` ապրիլի 1-ին ՈՒՀԱ (КВН) միջհամալսարանական մրցույթում հաղթող ճանաչվեց «Մեսրոպ Մաշտոց» (С лёгким паром) համալսարանի թիմը 01-04-2017

Այսօր` ապրիլի 1-ին, մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ ՈՒՀԱ (КВН) մրցույթ, որին մասնակցել էին  «Մեսրոպ Մաշտոց» (С лёгким паром), «ԱրՊՀ»  «Լոխ լավա ինան», համալսարանները «ՀԱԱՀ  Շուշիի  մասնաճյուղ» (Ճակատագրի գերիները), «Գ. Գյուրջյանի անվան արվեստի և թատրոնի ինստիտուտ» (Միստեր տիեզերք), Թամարա Քամալյանի անվան «Բժշկական քոլեջ» (1-03):