ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարտի 31-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տեղի ունեցավ դաս-դասախոսություն` «Ես մարդ եմ, պոետ ու քաղաքացի» խորագրով: 31-03-2017

Մարտի 31-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տեղի ունեցավ դաս-դասախոսություն` «Ես մարդ եմ, պոետ ու քաղաքացի» խորագրով: Այն նվիրված էր Մեծ գրող Եղիշե Չարենցի 120-ամյակին: Դաս-դասախոսությունը կազմակերպել էր բանասիրական ֆակուլտետի դասախոս Նաիրա Թամրազյանը, ով ներկայացրեց գրողի կյանքը՝ ներկայացնելով կադրեր Կարսում գտնվող նրա հայրական տնից,  ինչպես նաև դրվագներ Արևմտյան Հայաստանից: Հագեցած և ինֆորմացիայով առատ միջոցառում էր:

«Գուշակիր մեղեդին» խորագրով միջհամալսարանական խաղ-մրցույթ` նվիրված մայրության և գեղեցկության տոնին 30-03-2017

Արցախի Ժողովրդավարական կուսակցության երիտասարդական խորհուրդը 2017թ. մարտի 30-ին կազմակերպեց «Գուշակիր մեղեդին» խորագրով միջհամալսարանական խաղ-մրցույթ` նվիրված մայրության և գեղեցկության տոնին: Մրցույթին մասնակցեցին Արցախի պետական համալսարանի, Գ.Նարեկացի համալսարանի, ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի, Մեսրոպ Մաշտոց համալսարանի թիմերը: Խաղ-մրցույթը բաղկացած էր երեք փուլից: Փուլերի ընթացքում ելույթ ունեցան և իրենց հիանալի ձայնով միջոցառումը գեղեցկացրին Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները:

Հանդիպում Մասիս Մայիլյանի հետ 23-03-2017

Մարտի 23-ինՄեսրոպ Մաշտոց Համալսարանում  տեղի ունեցավ հանդիպում քաղաքական գործիչ Մասիս Մայիլյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին հասարակական, քաղաքական մի շարք հարցեր:

Մեծ գրող, բանաստեղծ Եղիշե Չարենցի 120-ամյակին նվիրված միջոցառում 11-03-2017

Այսօր Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի ունեցավ յուրահատուկ միջոցառում նվիրված մեծ գրող, բանաստեղծ Եղիշե Չարենցի 120-ամյակին: Մեծն Չարենցը մարտի 13-ին կդառնար 120 տարեկան: Միջոցառումը կազմակերպել էր օտար լեզուների ամբիոնի դասախոս Արինա Ասծատուրի Գրիգորյանը:

Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տեղի ունեցավ «Դե՛, ձեզ տեսնենք, աղջիկներ» (А ну-ка, девушки!) 09-03-2017

Մարտի 9-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տեղի ունեցավ «Դե՛, ձեզ տեսնենք, աղջիկներ» (А ну-ка, девушки!), որը նվիրված էր կանանց միջազգային օրվան: Մասնակցում էին հումանիտար, իրավաբանական և տնտեսագիտության, կառավարման և ՏՀ ֆակուլտետների ուսանողները: Ժյուրիի անդամները տղամարդիկ էին: 1-ին փուլը ողջյունի փուլն էր և յուրաքանչյուր թիմ փորձեց կատարել առավելագույնը` երգելով ՄՄՀ մասին երգեր: