ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոդուլային դասընթացներ ՄՄՀ 13-04-2019

ՄՄՀ-ում մեկնարկվել է մոդուլային դասընթացներ: Դասախոս- կառավարության առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ, տ. գ. թ., դոցենտ Արթուր Սերգեյի Ծպնեցյան: Դասախոսությունները կտևեն մինչև սույն թվականի ապրիլի 27-ը:

ՄՄՀ-ում կազմակերպվել է դասախոսություն «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը արդի փուլում» թեմայով 11-04-2019

Ս.թ. ապրիլի 11-ին ՄՄՀ-ում կազմակերպվել է դասախոսություն «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը արդի փուլում» թեմայով, որի բանախոսն էր պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, Օքսֆորդի համալսարանի մագիստրոս Անդրանիկ Իսրայելյանը: Թեմայի շրջանակներում  քննարկվել է նաև Ա. Իսրայելյանի հեղինակած աշխատությունը՝ «Թուրքիայի արտաքին քաղաքականության առանձնահատկություններն Արդարություն և զարգացում կուսակցության կառավարման տասնամյակում /2002-2012թթ./»:

Ս․թ․ ապրիլի 5-ին  ՄՄՀ  ուսանողների փորձուսուցումն ամփոփվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Մասիս Մայիլյանի հետ կազմակերպված քննարկմամբ՝ «Խաղաղ կարգավորման գործընթաց․ վերջին զարգացումներ» թեմայով 06-04-2019

Ս․թ․ ապրիլի 5-ին  ՄՄՀ  ուսանողների փորձուսուցումն ամփոփվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Մասիս Մայիլյանի հետ կազմակերպված քննարկմամբ՝ «Խաղաղ կարգավորման գործընթաց․ վերջին զարգացումներ» թեմայով, որն ուղեկցվել է ուսանողների կողմից բարձրացված հարցադրումներով և գործնական առաջարկներով։