Հայոց լեզվի դասընթացներ

Թարգմանչաց դպրոցի անդամների մասնագիտական կարողությունների զարգացման գործընթացում կարևոր տեղ է զբաղեցրել հայոց լեզվի դասընթացը։ Հրատարակչությունը, թարգմանիչների հավաքագրման աշխատանքներին զուգահեռ, ձեռնամուխ է եղել նրանց համար մասնագիտական և լեզվական հմտությունների ամրապնդման հնարավորություններ ստեղծելուն։ Այդ նպատակով կազմակերպվեց հայոց լեզվի ինտենսիվ դասընթաց, որը միտված էր թարգմանիչների լեզվական գիտելիքների զարգացմանը և նոր հմտությունների ձեռքբերմանը։

Դասընթացը կազմակերպվել էր հիբրիդային եղանակով՝ համադրելով առցանց և առկա ձևաչափերը, բացի այդ, պահպանվում էին դասերի տեսաձայնագրությունները։ Մասնակիցներին տրվեց հնարավորություն ընտրել իրենց հարմար տարբերակը, ինչի արդյունքում ապահովվեց լայն ընդգրկում։ Ընդհանուր առմամբ հայոց լեզվի դասերին մասնակցեց ավելի քան 30 թարգմանիչ, որոնք միացել էին տարբեր քաղաքներից և համայնքներից էին միացել։ Այս մոտեցումը կարևոր էր հատկապես նրանց համար, ովքեր չունեին մշտական ներկայության հնարավորություն, սակայն ցանկություն ունեին հետևելու դասերին։

Դասընթացին փուլ առ փուլ ուսումնասիրվեցին հայոց լեզվի հիմնական բաժինները՝ քերականություն, շարահյուսություն, բառապաշարային առանձնահատկություններ, ինչպես նաև շեշտադրվեց թարգմանության մեջ լեզվական ճշգրտության պահպանման անհրաժեշտությունը։

Դասընթացի արդյունքներով մասնակիցները ոչ միայն խորացրին իրենց գիտելիքները, այլև ձեռք բերեցին գործնական հմտություններ, որոնք անմիջականորեն կիրառելի են թարգմանական գործունեության մեջ։

Հայոց լեզվի դասընթացը դարձավ թարգմանիչների մասնագիտական վերապատրաստման կարևոր օղակ, որտեղ համադրվեցին թե՛ ակադեմիական գիտելիքները, թե՛ գործնական փորձը՝ ապահովելով մասնակիցների լեզվական կարողությունների համակողմանի զարգացումը։

Կարդալ Նաև