ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ

Տարաբնույթ մարտահրավերներով լի ժամանակակից աշխարհում այսօր մեր գոյության ու գոյատևման կարևորագույն հիմքերից մեկը կրկին գիրն է, գիրքն ու գիտելիքը, ժամանակակից աշխարհի զարգացումներին ու պահանջներին համընթաց քայլելը:

Այս առումով դասական  և ժամանակակից ինչպես գեղարվեստական, այնպես էլ  մասնագիտական գրականության տարբեր բնագավառների աշխատությունների, երկասիրությունների թարգմանության հրամակայան պահանջ և անհրաժեշտություն կա, ինչը հայ ընթերցողին ու մտավորականին ժամանակակից աշխարհի զարգացումներին համընթաց քայլելու հնարավորություն կտա:

«Մաշտոց» հրատարակչությունը հիմնադրվել է 2021 թվականին «Համայնքային զարգացում» ՀԿ-ի նախաձեռնող խմբի մտահղացմամբ և Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Տեր արքեպիսկոպոս Մկրտչյանի աջակցությամբ՝ նպատակ ունենալով ստեղծել յուրօրինակ հարթակ մարզում ապրող և օտար լեզուների տիրապետող երիտասարդների համար։

«ՄԱՇՏՈՑ» ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ.

  • դեռևս 5-րդ դարում սկզբնավորված թարգմանչաց դպրոցի լավագույն ավանդույթների վերածնումն  է ու շարունակումը,
  • հետագա սերունդներին այդ ավանդույթների փոխանցումը,
  • մասնագիտական բարձր որակներով օժտված, բազմալեզու թարգմանիչների խմբի ստեղծումը Վայոց ձորի մարզում
    • բացահայտելու մարզում օտար լեզուների տիրապետող,
    • թարգմանչական ձիրք ունեցող երիտասարդ մասնագետներին կատարելագործվելու,                                       
    • ընդգծելու նրանց դերակատարությունն այս կարևոր գործում, 
    • նպաստելու մարզի մշակութային կյանքի աշխուժացմանը,
    • ապահովելու աշխատանքով

ՄԵՐ առաքելությունը

Հրատարակչության առաքելությունն է որակյալ և բնօրինակ լեզվից անմիջական թարգմանության միջոցով հայ ընթերցողին հասանելի դարձնել համաշխարհային գրականության արժեքավոր գործերը և աջակցել երիտասարդ թարգմանիչների մասնագիտական զարգացմանը՝ համադրելով ուսուցումն ու գործնական աշխատանքը։