ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՔ ՄԻԱՆԱԼ ՄԵԶ
«Մաշտոց» հրատարակչության թարգմանչական կազմին միանալ ցանկացող դիմորդների համար ստորև ներկայացված են թարգմանական աշխատանքի փուլերը, վարձատրության սկզբունքները, ինչպես նաև մասնագիտական հանդիպումների և մասնագիտական զարգացման հնարավորությունները։
- Փորձնական թարգմանական տեքստ
Մաշտոց» հրատարակչության թարգմանիչական կազմում ընդգրկվելու համար դիմորդը պետք է կատարի գեղարվեստական գրականությունից 2-4 էջ թարգմանություն, որը դիտարկվում է որպես փորձնական թարգմանական նյութ։ Վերոնշյալ նյութի դիտարկումից, քննարկումից հետո կապ է հաստատվում թարգմանչի հետ՝ հետագա աշխատանքների համակարգման համար։ - Աշխատանքների համակարգման ընթացքը
Փորձնական աշխատանքի՝ խմբագրի կողմից հաստատումից հետո թարգմանչին հանձնվում է թարգմանական աշխատանքը՝ համաձայնեցնելով աշխատանքի բարդությունը և ծավալը թարգմանչի զբաղվածությանը և մասնագիտական որակներին։ Կախված թարգմանչի անհատական կարողություններից, հետաքրքրությունից, մասնագիտական հանդիպումներին և դասընթացներին մասնակցությունից՝ հանձնարարվող թարգմանական նյութի ծավալը փոփոխվում է։ Աշխատանքը վերանայվում է վերիֆիկանտի կողմից, թարգմանչին տրվում է ստուգված և փոփոխված տարբերակը, այնուհետև քննարկվում վերիֆիկանտի հետ։ Հաջորդ փուլում կատարվում են խմբագրական և լեզվաոճական խմբագրման աշխատանքները։ - Մանսագիտական հանդիպումներ և դասընթացներ
«Մաշտոց» հրատարակչության նպատակներից է թարգմանիչների՝ որպես կայացած մասնագետների, ինքնադրսևորման հնարավորության ապահովումը: Այս իմաստով կարևոր ենք համարում թարգմանիչների հանդիպումները և համագործակցությունը։ Հրատարակչության ջանքերով պարբերաբար կազմակերպվում են 3-օրյա թարգմանչական հավաքներ, որոնց ընթացքում երիտասարդ թարգմանիչները հնարվորություն ունեն․- ծանոթանալ ոլորտի լավագույն մասնագետների հետ,
- հաստատել նոր կապեր և ամրապնդել հին ծանոթությունները,
- խմբագիրներին և վերիֆիկանտներին ուղղել իրենց հուզող հարցերը,
- ներկա գտնվել թարգմանչական գործի վերաբերյալ քննարկում-բանախոսությունների,
- մասնակցել գրքերի քննարկումների։