Երկօրյա թարգմանչական հանդիպում՝ նոր գաղափարներով և մոտեցումներով

«Մաշտոց» հրատարակչության լավագույն ավանդույթները շարունակվում են․․․
Դեկտեմբերի 6–7-ին անցկացվեց երկօրյա մասնագիտական հանդիպում, որի ընթացքում մեկ հարկի տակ էին միավորվել գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն թարգմանական խմբերը։ Հավաքի նպատակը համագործակցության ամրապնդումն էր, արդեն կատարված աշխատանքների քննարկումը և առաջիկա քայլերի համատեղ պլանավորումը։

Թարգմանիչներն ու խմբագիրները երկու օր շարունակ քննարկեցին ընթացիկ ու սպասվող նախագծերը։ Քննարկումների ընթացքում նրանք փոխանակվեցին մտքերով, ստացան գործնական խորհուրդներ և համատեղ աշխատեցին այն լուծումների վրա, որոնք կօգնեն բարձրացնել թարգմանությունների որակը և ձևավորել միասնական աշխատանքային մոտեցումներ։

Հանդիպման հրավիրյալ բանախոսն էր թարգմանչուհի Լյուսիլ Ջանինյանը։ Վերջինս ներկայացրեց ինտերակտիվ և հետաքրքիր բանախոսություն՝ շեշտադրելով թարգմանչի մասնագիտության արդի միտումները, մշակույթի փոխանցման առանձնահատկությունները և գործիքները, որոնք կարող են թարգմանական աշխատանքը դարձնել ավելի ստեղծագործական ու արդյունավետ։

Երկօրյա հանդիպումը եզրափակվեց նոր համագործակցային գաղափարներով․․․

Կարդալ Նաև