Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Պայմանների ընդունում

Մուտք գործելով Կայք, օգտվելով որևէ բաժնից կամ ներբեռնելով որևէ նյութ՝ Դուք (այսուհետ՝ Օգտատեր, Դուք, Ձեզ, Ձեր) հաստատում եք, որ կարդացել, հասկացել և անվերապահորեն ընդունում եք սույն Պայմանները, ինչպես նաև Կայքի Գաղտնիության քաղաքականությունը:

Պայմանների փոփոխություն

Հրատարակչությունը իրավունք ունի առանց նախնական ծանուցման միակողմանիորեն փոփոխել կամ լրացնել սույն Պայմանները։ Նորացված տարբերակը հրապարակվում է Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը։
Օգտատիրոջ պարտականությունն է պարբերաբար այցելել Կայք և ծանոթանալ փոփոխություններին։ Նորացված Պայմանները պարտադիր են հրապարակման պահից։

Տեղեկատվական բովանդակություն և նվիրատվություններ

Կայքը «Մաշտոց» հրատարակչության գործունեության, ծրագրերի և հրատարակությունների վերաբերյալ տեղեկատվական հարթակ է։ Կայքը հասանելի է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով։ Եթե տարբեր լեզվական տարբերակների միջև առկա է հակասություն, գերակա է հայերեն տարբերակը, եթե օրենքով կամ Հրատարակչության կողմից այլ կերպ չի սահմանվել։

  • Կայքում ներկայացվում են Հրատարակչության կողմից թարգմանված և հրատարակված գրքերը, դրանց վերաբերյալ տվյալներ (շապիկ, անոտացիա և այլն), ինչպես նաև հեղինակների, թարգմանիչների, խմբագիրների և վերիֆիկանտների մասին տեղեկատվություն։
  • Կայքը առցանց վաճառքի հարթակ չէ․ այստեղ չեն իրականացվում պատվերների ընդունում, օնլայն վճարումներ կամ առաքման ծառայություններ։
  • Կայքում առկա է նաև նվիրատվություն կատարելու հնարավորություն՝ Հրատարակչության ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմանն աջակցելու համար։ Նվիրատվությունները կամավոր են և չեն դիտարկվում որպես փոխհատուցվող ծառայություն կամ առևտրային գործարք։ Նվիրատվությունների մշակման կարգը սահմանվում է Գաղտնիության քաղաքականությամբ։
  • Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի երրորդ կողմերի կայքեր (օր․ գրախանութներ, միջոցառումների հարթակներ)։ Նման հղումների միջոցով իրականացվող գործողությունների համար պատասխանատվություն է կրում տվյալ երրորդ կողմը (տես նաև՝ «Երրորդ կողմերի հղումներ» բաժինը)։

Օգտատիրոջ պարտավորություններ

Կայքում հրապարակային արտահայտություններ, մեկնաբանություններ կամ քննարկումներ կատարելիս Օգտատերերը պարտավոր են․

  • Հարգել Հրատարակչության, նրա աշխատակիցների և այլ օգտատերերի իրավունքները։
  • Չհրապարակել այնպիսի նյութեր, որոնք կարող են վնասել անձանց արժանապատվությունը կամ գործարար համբավը։
  • Չտարածել թշնամանք կամ բռնություն հրահրող, ինչպես նաև հակաօրինական կոչեր պարունակող բովանդակություն։
  • Չօգտագործել կայքը սպամի, խարդախության, չարամիտ բովանդակության կամ ավտոմատացված զրուցարանների (chat bots) միջոցով համակարգի ծանրաբեռնման նպատակով։

Ինտելեկտուալ սեփականություն

  • Կայքում տեղադրված բոլոր նյութերը՝ տեքստային և վիզուալ/տեսողական, պատկանում են «Մաշտոց» հրատարակչությանը կամ օգտագործվում են օրինական հիմքերով և պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ ու միջազգային պայմանագրերով։
  • Ցանկացած մեջբերում կատարելիս պարտադիր է նշել www.mashtots.am կայքը՝ որպես աղբյուր (նախընտրելի է նաև հղում դնել դեպի սկզբնաղբյուր նյութը)։
  • Տեսողական նյութերը կարելի է օգտագործել օրենքով նախատեսված սահմաններում, սակայն արգելվում է հեռացնել կամ փոխել Հրատարակչության տարբերանշանը/ջրանիշը։
  • Հրատարակչությանը պատկանող նյութերի առևտրային օգտագործումը, ամբողջական կամ էական ծավալով կրկնօրինակումն ու զանգվածային տարածումը արգելվում է առանց Հրատարակչության նախնական գրավոր համաձայնության։
  • Արգելվում է․
    • խախտել որևէ անձի հեղինակային կամ հարակից իրավունքները,
    • օգտագործել Մաշտոց-ի ապրանքային նշանները առանց թույլտվության,
    • կատարել տեխնիկական միջամտություններ (օր.՝ կիբեր հանցագործություն),
    • կոտրել կամ խափանել համակարգը,
    • աղավաղել կամ կեղծել նյութերի աղբյուրը։

Երրորդ կողմերի հղումներ

Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի երրորդ կողմերի կայքեր կամ սերվիսներ՝ տեղեկատվական հարմարության համար։ Մենք չենք վերահսկում և չենք կրում պատասխանատվություն․

  • այդ կայքերի բովանդակության,
  • գաղտնիության քաղաքականության,
  • մատչելիության կամ անվտանգության,
  • դրանց միջոցով իրականացվող գործարքների/վճարումների համար։

Դրանց օգտագործումը կատարվում է բացառապես Ձեր պատասխանատվությամբ։ Խնդրում ենք ծանոթանալ տվյալ կայքերի պայմաններին և գաղտնիության քաղաքականություններին։

Արտակարգ իրավիճակներ

Հրատարակչությունը չի կրում պատասխանատվություն Կայքի հասանելիության կամ ծառայությունների խափանման դեպքերում, եթե դրանք պայմանավորված են բնական աղետներով, ռազմական գործողություններով, զանգվածային տեխնիկական խափանումներով կամ այլ անխուսափելի և վերահսկողությունից դուրս հանգամանքներով։

Վեճերի կարգավորում

Սույն Պայմանների իրականացման հետ կապված վեճերի դեպքում կողմերը պարտավոր են նախ փորձել լուծել դրանք երկու կողմերի փոխհամաձայնությամբ՝ գրավոր կամ էլեկտրոնային դիմումի միջոցով։
Դիմումին պատասխանելու առավելագույն ժամկետը երկու շաբաթ (14 օրացուցային օր) է։
Եթե վեճը հնարավոր չէ լուծել փոխհամաձայնությամբ, այն ենթակա է քննության ՀՀ ընդհանուր իրավասության դատարանում։

Կապ մեզ հետ

Հարցերի, առաջարկությունների կամ բողոքների դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ`
 mashtotsph@gmail.com