Հետվերադարձի քաղաքականություն

Սույն Հետվերադարձի քաղաքականությունը (այսուհետ՝ «Քաղաքականություն») սահմանում է «Մաշտոց» հրատարակչության (այսուհետ՝ «Հրատարակչություն», «Մենք», «Մաշտոց») կողմից www.mashtots.am (այսուհետ՝ «Կայք») հարթակի միջոցով իրականացվող ֆինանսական փոխանցումների (նվիրատվությունների) հետվերադարձի կարգը։

Կայքը առցանց վաճառքի հարթակ չէ և չի իրականացնում գրքերի կամ այլ ապրանքների/ծառայությունների վաճառք։
Գրքերի ձեռքբերման, առաքման, վերադարձի կամ փոխանակման հետ կապված հարցերը կարգավորվում են բացառապես երրորդ կողմի հարթակների կամ խանութների քաղաքականություններով (տես նաև՝ «Երրորդ կողմերի հղումներ» բաժինը)։

Սույն Քաղաքականությունը կիրառվում է միայն այն դեպքերում, երբ ֆինանսական փոխանցումը (նվիրատվությունը) կատարվել է անմիջապես Կայքի միջոցով կամ Հրատարակչության հետ ուղղակի (օֆլայն) շփման ճանապարհով, և վճարի ընդունողը հանդիսացել է հենց «Մաշտոց» հրատարակչությունը։

Առցանց վաճառք չի իրականացվում

Քանի որ Կայքը չի իրականացնում առցանց վաճառք, Հրատարակչությունը չունի որևէ պարտավորություն գրքերի գնման, առաքման, վերադարձի կամ փոխանակման հարցերում։ Նման գործարքներն ամբողջությամբ

Նվիրատվությունների հետվերադարձի ընդհանուր սկզբունք

Կայքի (www.mashtots.am) միջոցով կատարված նվիրատվությունները ունեն կամավոր և ոչ փոխհատուցվող բնույթ։ Այսինքն՝ սովորաբար Կայքի միջոցով կատարված փոխանցումները հնարավոր չէ վերադարձնել։

Այնուամենայնիվ, բացառիկ դեպքերում Հրատարակչությունը կարող է իրականացնել վերադարձ՝ հետևյալ հիմքերով․

  • Տեխնիկական սխալ կամ կրկնակի գանձում (օր.՝ նույն գործարքի կրկնություն),
  • Չարտոնված գործարք (օր.՝ վճարման միջոցի չթույլատրված օգտագործում),
  • Ակնհայտ վրիպակով փոխանցում (օր.՝ ակնհայտ սխալ գումար),
  • Սխալ շահառու (երբ գումարը սխալմամբ ուղարկվել է Մաշտոցին՝ նախատեսված այլ կազմակերպության փոխարեն)։

Վերադարձի դիմումը պետք է ներկայացվի գործարքից հետո 14 (տասնչորս) օրացուցային օրվա ընթացքում, և հնարավոր լինի հաստատել գործարքի տվյալները։
Վերադարձի յուրաքանչյուր որոշում կայացվում է Հրատարակչության կողմից՝ յուրաքանչյուր գործի անհատական ուսումնասիրության հիման վրա։

Դիմումի կարգ և պահանջվող տվյալներ

Վերադարձ ստանալու համար անհրաժեշտ է դիմում ուղարկել mashtotsph@gmail.com էլ. հասցեին՝ ներառելով հետևյալ տվյալները․

  • Անուն, ազգանուն, կոնտակտային էլ. հասցե և հեռախոսահամար,
  • Գործարքի ամսաթիվը, մոտավոր ժամը և գումարի չափը,
  • Վճարման եղանակը (քարտ, բանկային փոխանցում և այլն),
  • Գործարքի համարը (եթե առկա է),

Վերադարձի խնդրանքի համառոտ հիմնավորում և հաստատող փաստաթուղթ (քարտային քաղվածք, 1kև այլն)։
Հրատարակչությունը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկատվություն կամ նույնականացման փաստաթղթեր՝ դիմումը պատշաճ մշակելու համար։ Անձնական տվյալների մշակումը կատարվում է Կայքի Գաղտնիության քաղաքականության համաձայն։

Վերադարձի ձև, ժամկետներ և արժույթ

  • Վերադարձը, որպես կանոն, կատարվում է նույն վճարման միջոցին, որով իրականացվել է նվիրատվությունը։
  • Դիմումների մշակումն ընդունվում է մինչև 14 աշխատանքային օր, սակայն բանկերի և վճարային համակարգերի առանձնահատկությունների պատճառով գումարի փաստացի հասանելիությունը կարող է տևել ավելի երկար։
  • Վերադարձը կատարվում է նույն արժույթով, որով ստացվել է վճարը։ Եթե դա տեխնիկապես հնարավոր չէ, վերադարձը կատարվում է ՀՀ դրամով՝ ՀՀ ԿԲ գործող տվյալ օրվա փոխարժեքով։ Փոխարժեքների կամ միջնորդավճարների տարբերությունները չեն փոխհատուցվում։

Միջնորդավճարներ և չվերադարձվող ծախսեր

  • Երրորդ կողմերի կողմից գանձված միջնորդավճարները, որոնք իրավական կամ տեխնիկական պատճառներով անվերադարձ են, չեն փոխհատուցվում։
  • Հրատարակչությունը չի գանձում հավելյալ վճարներ վերադարձի մշակման համար։

Դիմումների մերժում և չարաշահումների կանխում

Վերադարձի դիմումը կարող է մերժվել, եթե․

  • այն չի համապատասխանում Քաղաքականությամբ սահմանված պայմաններին կամ ժամկետներին,
  • առկա են խարդախության կամ չարաշահման հիմնավոր կասկածներ,
  • ներկայացված տվյալները բավարար չեն գործարքը նույնականացնելու կամ հաստատելու համար։

Փոփոխություններ Քաղաքականության մեջ

Հրատարակչությունը կարող է միակողմանիորեն փոփոխել կամ լրացնել սույն Քաղաքականությունը՝ այն հրապարակելով Կայքում «Վերջին թարմացում» նշումով։ Փոփոխված տարբերակը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Իրավասու իրավունք և վեճերի լուծում

Սույն Քաղաքականությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
Վերադարձների հետ կապված վեճերը նախ փորձվում են կարգավորել երկու կողմերի փոխհամաձայնությամբ՝ դիմումի ստացումից հետո մինչև 14 օրացուցային օրվա ընթացքում։
Չլուծվելու դեպքում վեճը քննվում է ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններում։

Contact Us

For any questions regarding this Policy, please contact us at:
mashtotsph@gmail.com