Աշխարհի մեղմ անտարբերությունը

Շվեյցարացի հեղինակ Պետեր Շտամի «Աշխարհի մեղմ անտարբերությունը» վեպը մի կրկնված սիրո պատմություն է՝ կառուցված ներքին բախումների, ինքնահայումի ու հարցադրումների հիմքով։ Այն զուսպ խոսքերի, նուրբ նկարագրությունների ու հոգեվիճակային անցումների գրական հնարքներով պատումի մի շղթա է՝ միտված հոգաբանական պատումի սիրահարներին։