ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՔ ՄԻԱՆԱԼ ՄԵԶ

«Մաշտոց» հրատարակչության թարգմանչական կազմին միանալ ցանկացող դիմորդների համար ստորև ներկայացված են թարգմանական աշխատանքի փուլերը, վարձատրության սկզբունքները, ինչպես նաև մասնագիտական հանդիպումների և մասնագիտական զարգացման հնարավորությունները։

  1. Փորձնական թարգմանական տեքստ
    Մաշտոց» հրատարակչության թարգմանիչական կազմում ընդգրկվելու համար դիմորդը պետք է կատարի գեղարվեստական գրականությունից 2-4 էջ թարգմանություն, որը դիտարկվում է որպես փորձնական թարգմանական նյութ։ Վերոնշյալ նյութի դիտարկումից, քննարկումից հետո կապ է հաստատվում թարգմանչի հետ՝ հետագա աշխատանքների համակարգման համար։
  2. Աշխատանքների համակարգման ընթացքը
    Փորձնական աշխատանքի՝ խմբագրի կողմից հաստատումից հետո թարգմանչին հանձնվում է թարգմանական աշխատանքը՝ համաձայնեցնելով աշխատանքի բարդությունը և ծավալը թարգմանչի զբաղվածությանը և մասնագիտական որակներին։  Կախված թարգմանչի անհատական կարողություններից, հետաքրքրությունից, մասնագիտական հանդիպումներին և դասընթացներին մասնակցությունից՝  հանձնարարվող թարգմանական նյութի ծավալը փոփոխվում է։ Աշխատանքը վերանայվում է վերիֆիկանտի կողմից, թարգմանչին տրվում է ստուգված և փոփոխված տարբերակը, այնուհետև քննարկվում վերիֆիկանտի հետ։ Հաջորդ փուլում կատարվում են խմբագրական և լեզվաոճական խմբագրման աշխատանքները։
  3. Մանսագիտական հանդիպումներ և դասընթացներ
    «Մաշտոց» հրատարակչության նպատակներից է թարգմանիչների՝ որպես կայացած մասնագետների, ինքնադրսևորման հնարավորության ապահովումը: Այս իմաստով կարևոր ենք համարում թարգմանիչների հանդիպումները և համագործակցությունը։ Հրատարակչության ջանքերով պարբերաբար կազմակերպվում են 3-օրյա թարգմանչական հավաքներ, որոնց ընթացքում երիտասարդ թարգմանիչները հնարվորություն ունեն․
    • ծանոթանալ ոլորտի լավագույն մասնագետների հետ,
    • հաստատել նոր կապեր և ամրապնդել հին ծանոթությունները,
    • խմբագիրներին և վերիֆիկանտներին ուղղել իրենց հուզող հարցերը,
    • ներկա գտնվել թարգմանչական գործի վերաբերյալ քննարկում-բանախոսությունների,
    • մասնակցել գրքերի քննարկումների։