Անձնակազմ
«Մաշտոց» հրատարակչության հաջողության հիմքում կանգնած են մարդիկ, որոնք հմտորեն համատեղում են ստեղծագործական միտքն ու արդյունավետ կառավարումը։ Նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր ծրագրերը զարգանում են և ընդլայնում գործունեության շրջանակը։
-

Գարիկ Շահգալդյան

Գարիկ Շահգալդյան
Տնօրեն
Գարիկ Շահգալդյանը «Մաշտոց» հրատարակչության տնօրենն է 2023 թվականից։
Սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, ունի բակալավրի և մագիստրոսի աստիճան:
-

Դիաննա Ստեփանյան

Դիաննա Ստեփանյան
Դիաննա Ստեփանյանը Ջերմուկ քաղաքից է։ Սովորել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում՝ «Կառավարում» մասնագիտությամբ։ Դիաննան աշխատել է որպես համակարգող Ջերմուկի համայնքային կենտրոնում։ Հաշվապահական պրակտիկան անցնելով «Համայնքային զարգացում» ՀԿ-ում՝ նա շարունակել է աշխատանքը նույն կազմակերպությունում՝ որպես հաշվապահի օգնական։
2021 թվականից Դիաննան աշխատում է «Մաշտոց» հրատարակչությունում՝ որպես հաշվապահ։ -

Ռոզա Հարությունյան

Ռոզա Հարությունյան
Ռոզա Հարությունյանը սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում՝ «Կառավարում» մասնագիտությամբ։ Դեռ 14 տարեկանից նա ակտիվորեն ներգրավված է եղել մարզում իրականացվող տարբեր կամավորական նախաձեռնություններում։
2020 թվականից Ռոզան աշխատում է «Մաշտոց» հրատարակչությունում՝ որպես անգլերենի խմբի համակարգող։ Զուգահեռ աշխատում է նաև «Համայնքային զարգացում» ՀԿ-ում՝ որպես սոցիալական ծրագրի համակարգողի օգնական:
-

Արտաշես Հակոբյան

Արտաշես Հակոբյան
Արտաշես Հակոբյանը ծնվել է 1995 թ․ հունվարի 29-ին, Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղում։ Ավարտել է Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի Լեզվաբանություն և մանկավարժություն ֆակուլտետի ֆրանսիական բաժինը։
2022 թվականից Արտաշեսը աշխատում է «Մաշտոց» հրատարակչությունում՝ որպես ֆրանսերենի խմբի համակարգող։ Զուգահեռ աշխատում է «Համայնքային զարգացում» ՀԿ-ում՝ որպես լուսանկարիչ և գրաֆիկ դիզայներ։
