Գաղտնիության քաղաքականություն
Վերջին թարմացումը: 19.09.2025
«Մաշտոց» հրատարակչությունը հարգում և պաշտպանում է իր առցանց և անցանց (online/offline) օգտատերերի, ընթերցողների, նվիրատուների, գործընկերների տվյալների գաղտնիությունը։ Մենք պարտավորվում ենք պահպանել Ձեր անձնական տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը և գործել թափանցիկ՝ կիրառելով տվյալների պաշտպանության լավագույն փորձը։
Օգտվելով մեր կայքից կամ կապ հաստատելով մեզ հետ՝ Դուք հաստատում եք, որ ծանոթ եք և համաձայնում եք սույն Գաղտնիության քաղաքականության պայմաններին։
Տվյալների հավաքագրում
Դուք կարող եք օգտվել «Մաշտոց» հրատարակչության կայքից՝ առանց անձնական տվյալներ տրամադրելու, սակայն որոշ գործառույթներ պահանջում են տվյալներ․
- Բաժանորդագրություն․ անուն, ազգանուն, էլ. փոստի հասցե:
- Հետադարձ կապ․ անուն, ազգանուն, էլ. փոստի հասցե, հեռախոսահամար, հաղորդագրության բովանդակություն։
- Տեխնիկական/վերլուծական տվյալներ (cookies և նմանատիպ տեխնոլոգիաներ) IP հասցե, բրաուզերի տեսակ, կայքում այցելության վիճակագրական տվյալներ (օգտագործվում են միայն կայքի բարելավման նպատակով)
Խնդրում ենք նկատի ունենալ, որ էլեկտրոնային փոստով մեզ ուղարկված ցանկացած հաղորդագրություն, նյութ, գաղափար կամ տեղեկատվություն դիտարկվում է որպես ոչ գաղտնի բովանդակություն և չի համարվում հրատարակչության սեփականությունը։
Տվյալների օգտագործում
Հավաքագրված տվյալները կարող են օգտագործվել․
- Ձեր հետ կապ հաստատելու և հարցումներին պատասխանելու համար։
- Բաժանորդներին նորությունների, եռամսյա ամսագրի, ծրագրերի և միջոցառումների մասին տեղեկացնելու համար։
- Կայքի օգտագործման վերլուծության և սպասարկման որակի բարձրացման նպատակով։
Տվյալների պաշտպանություն
Ձեր անձնական տվյալները պահվում են անվտանգ ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով անձանց, որոնք ունեն հատուկ մուտքի իրավունք և պարտավոր են պահպանել այդ տեղեկությունների գաղտնիությունը։ Տվյալները պահվում են միայն այնքան ժամանակ, որքան ծառայում են իրենց հավաքագրման նպատակներին։
Տվյալների տրամադրում երրորդ անձանց
Մենք չենք վաճառում, փոխանակում կամ փոխանցում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ
- Դա պահանջվում է ՀՀ օրենսդրությամբ։
- Նվիրատվության գործընթացում տվյալները անմիջապես մշակվում են վստահելի բանկի կամ վճարային հարթակի կողմից։
Մեր գործընկերները և ծառայություններ մատուցողները, որոնք աջակցում են կայքի շահագործման, գործունեության իրականացման և օգտագործողների սպասարկման հարցերում, երրորդ կողմ չեն համարվում, եթե նրանք պարտավորվում են պահպանել տվյալների գաղտնիությունը։
Ձեր իրավունքները
Դուք իրավունք ունեք`
- Տեղեկանալ, թե ինչ տվյալներ ենք հավաքել Ձեր մասին։
- Պահանջել Ձեր տվյալների ուղղում կամ հեռացում։
- Մերժել տեղեկագրերի և էլեկտրոնային հաղորդագրությունների ստացումը (հրաժարվել բաժանորդագրությունից)։
Քաղաքականության փոփոխություններ
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել սույն քաղաքականությունը։ Թարմացված տարբերակը կհրապարակվի կայքում՝ վերևում նշվելով «Վերջին թարմացում» ամսաթվով։ Խորհուրդ ենք տալիս պարբերաբար վերանայել այս էջը։
Contact Us
For questions, comments, or complaints regarding this policy, please contact us at:
Էլ․ հասցե՝ info.communityngo@gmail.com
Հեռախոս՝ +374 281 24009
Հասցե՝ 5 Momik Street, Yeghegnadzor, Republic of Armenia
