
Արթուր Շնիցլեր
Արթուր Շնիցլերը ծնվել է 1862 թվականին Վիեննայում։ Դպրոցն ավարտելուց հետո նա սովորել է բժշկություն, ստացել դոկտորի գիտական աստիճան և 1885 թվականին մասնագիտացել լարինգոլոգիայի ոլորտում։ 1888-ից 1893 թվականներին Շնիցլերը եղել հոր օգնականը Վիեննայի Գլխավոր հիվանդանոցում։ Հոր մահից հետո նա բացել է սեփական մասնավոր կլինիկան։
1886 թվականին լույս են տեսել նրա առաջին հրապարակումները ամսագրերում, 1888-ին՝ առաջին բեմադրական սցենարը, 1893-ին՝ առաջին համաշխարհային պրեմիերան, իսկ 1895-ին՝ նրա առաջին գիրքը՝ «Sterben» («Մահանալ») վիպակը։ Նա ձևավորել է երկարամյա և ամուր ընկերություն Հյուգո ֆոն Հոֆմանսթալի, Ֆելիքս Զալտենի, Ռիխարդ Բեր-Հոֆմանի և Հերման Բահրի հետ։
Շնիցլերի դրամատիկական և պատմողական ստեղծագործությունները զարգանում էին զուգահեռաբար։ Նրա ստեղծագործությունների կենտրոնում միշտ կանգնած է անհատը, իսկ բոլոր պատմությունները տեղի են ունենում Վիեննայում՝ դարի խաչմերուկում։ Արթուր Շնիցլերը երբեք չի լքել իր ծննդավայրը՝ բացառությամբ Ավստրիայի ներսում կատարված կարճատև ուղևորությունների։
Նա մահացել է Վիեննայում 1931 թվականի հոկտեմբերի 21-ին։