Պետեր Շտամ

Պետր Շտամը ծնվել է 1963 թվականին, Շվեյցարիայի Վայնֆելդեն քաղաքում։ Հաշվապահություն սովորելուց հետո նա մի սովորել է անգլիական գրականություն, հոգեբանություն և հոգեպաթոլոգիա Ցյուրիխի համալսարանում։ Մինչ գական գործունեությամբ զբաղվելը, աշխատել է որպես լրագրող՝ համագործակցելով Neue Zürcher Zeitung, Tages-Anzeiger, Die Weltwoche և Nebelspalter ամսագրերի հետ։ Նա որոշ ժամանակ ապրել է Փարիզում, Նյու Յորքում և Սկանդինավիայում, իսկ ներկայումս ընտանիքի հետ բնակվում է Վինտերթուրում (Շվեյցարիա)։
Այսօր նրա գրական ժառանգությունը ներառում է վեց վեպ, չորս պատմվածքների ժողովածու, երեք մանկական գիրք, ինչպես նաև մի շարք ռադիո և թատերական պիեսներ։ Նրա գրքերը թարգմանվել են 39 լեզվով։ Իր ամբողջ գրական գործունեության և գեղարվեստական ձեռքբերումների համար Շտամը 2013 թվականին առաջադրվել է Ման Բուքեր միջազգային մրցանակի կարճ ցուցակում, իսկ 2014 թվականին արժանացել է հեղինակավոր Ֆրիդրիխ Հյոլդերլինի մրցանակին։