
Նաիրա Մանասերյան
Նաիրա Մանասերյանը ծնվել է Ջերմուկ քաղաքում։ Նա ուսանել է անգլերեն լեզու և գրականություն, ունի մագիստրոսի աստիճան։ Անգլերենի նկատմամբ նրա հետաքրքրությունը միշտ մեծ է եղել, և նա խորացրել է իր գիտելիքները ինչպես ակադեմիական, այնպես էլ ինքնուսման ճանապարհով։ Նաիրան մասնակցել է բազմաթիվ մասնագիտական սեմինարների՝ զարգացնելու իր գիտելիքները թե՛ հայերենի, թե՛ անգլերենի ոլորտում։ Բացի այդ, ինքնուրույն ուսումնասիրել է տարբեր գրական ոճեր և ընթերցել բազմաժանր գրականություն՝ թարգմանության նրբությունները ավելի լավ յուրացնելու նպատակով։
Նա մասնակցել է նաև AUA-ի Creativity in Translation: Going Higher ծրագրին։ Նաիրան աշխատել է «Մաշտոց» հրատարակչությունում՝ որպես անգլերենից հայերեն թարգմանիչ և մասնակցել հրատարակչության կազմակերպած սեմինարներին։





