Նելլի Խուդոյան

Նելլի Խուդոյանը ծնվել է Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղում, ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում։ Իր մասնագիտական գործունեությունը սկսել է Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում, իսկ 2018 թվականից աշխատում է Երևանի «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում։ 2022 թվականից համագործակցում է նաև «Մաշտոց» հրատարակչության հետ։ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի անդամ է և  ֆրանսերեն լեզվի վերապատրաստող։