
Տաթևիկ Ոսկանյան
Տաթևիկ Ոսկանյանը Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրի շրջանավարտ է և ներկայումս ուսանում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի MAIDR ծրագրում։ 2022-ից «Մաշտոց» հրատարակչությունում աշխատում է որպես անգլերեն–հայերեն թարգմանչուհի։ 2025-ին եղել է եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) գիդ-ուղեկցորդ Նորավանքի Մոմիկի թանգարանում և անգլերենի ուսուցչուհի «Իլոնա» ուսումնական կենտրոնում։ Նախկինում աշխատել է որպես փաստաբանի օգնական «Ասպեկտուս» փաստաբանական գրասենյակում։ Հետաքրքրությունները ներառում են նկարչություն, երաժշտություն և ընթերցանություն։


