Սյուզան Թորոսյան

Սյուզան Թորոսյանը ծնվել է 1989 թվականի հուլիսի 15-ին, Երևանում։
1996-2006թթ. սովորել և ավարտել է Երևանի թիվ 110 միջնակարգ դպրոցը:
2006-2010թթ. ընդունվել և ավարտել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) Օտար լեզուների ֆակուլտետի «Մանկավարժություն» ֆրանսերեն-անգլերեն լեզուների մասնագիտությամբ բակալավրիատը:
2010-2012թթ. սովորել և ավարտել է ԲՊՀ Լեզվաբանություն «Նշանագիտություն»  բաժնի մագիստրատուրան:
2010-2012թթ. եղել է ԲՊՀ ֆակուլտետային և գիտական խորհրդի անդամ:
2012-2024 թթ. աշխատել է ԲՊՀ Ֆրանսերենի ամբիոնում որպես լաբորանտ:
2013-2015թթ. աշխատել է ԲՊՀ-ում որպես ռեկտորի օգնական:
2014-2019 թթ. եղել է ԲՊՀ Ֆրանսերենի ամբիոնի հայցորդ:
2015-2017թթ. աշխատել է ԲՊՀ-ում որպես Ֆրանկոֆոն համալսարանական գործակալության(AUF) Ակադեմիական նվաճումների կենտրոնի(CRU) համակարգող:
2015-2024թթ. աշխատել է ԲՊՀ ֆրանսերենի ամբիոնում՝ որպես ֆրանսերենի դասախոս:
2018-2019թթ. Գիտական հետազոտություններ է իրականացրել Բելգիայի Լուվենի կաթոլիկ համալսարանում:
2020-2021թթ. աշխատել է Հայաստանում Եվրոպական համլսարանի Կիրառական լեզվաբանության ամբիոնում որպես ֆրանսերենի դասախոս:
2022 թվականից՝ «Մաշտոց» հրատարակչության ֆրանսերեն բաժնի վերիֆիկանտ/խմբագիր։
2025 թվականից աշխատում է Գավառի պետական համալսարանում որպես ֆրանսերենի դասախոս:
2025 թվականից աշխատում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը որպես «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի համակարգող:
Ս. Թորոսյանը մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների, սեմինարների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ Ֆրանսիայիում, Բելգիայում, Շվեյցարիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Մակեդոնիայում, Լեհաստանում:
Հանդիսանում է ՀՀ ԿԳՄՍՆ-ի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանտան հետ համատեղ ծրագրի շրջանակում ստեղծված ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստողների ազգային ցանցի անդամ:
Տիրապետում է հայերեն` մայրենի լեզու, ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին: