Սևակ Ղազարյան

Սևակ Ղազարյանը ծնվել է 1988 թվականի հունիսի 15-ին, Երևանում։
2008 թվականին ավարտել է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատը՝ գերազանց առաջադիմությամբ։
2008-2010 թթ․ սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում՝ գերազանց առաջադիմությամբ։
2010-2013 թթ․ եղել է ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնի ասպիրանտ։
2009 թվականից մամուլում տպագրել է մի շարք գիտական հոդվածներ։
2010 թվականին պաշտպանել է մագիստորոսական ատենախոսություն «Հրանտ Մաթևոսյանը և ռուս «գյուղագրությունը»» թեմայով։
2013 թվականին թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել «Պարույր Սևակի անտիպ ժառանգությունը. գեղարվեստական արձակ և գրականագիտություն» թեմայով։ Աշխատությունը առանձին գրքով հրատարակվել է 2014 թվականին։
2013-2021 թթ․ աշխատել է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնում՝ որպես դասախոս։
2017-2018 թթ․ աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում՝ որպես մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ։
2018 թվականից «Պարույր Սևակի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենն է։
2018 թվականից աշխատում է «Մագաղաթ» հրատարակչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, 2021 թվականից` «Դարակ» հրատարակչությունում՝ որպես գլխավոր խմբագիր։
2022 թվականից՝ «Մաշտոց» հրատարակչության անգլերեն բաժնի վերիֆիկանտ և գլխավոր խմբագիր։