
Վահրամ Ղարիբջանյան
Գերմաներեն խմբի վերիֆիկանտ և գլխավոր խմբագիր
Վահրամ Ղարիբջանյանը ծնվել է 1977 թվականի փետրվարի 9-ին, Շիրակի մարզի Գեղանիստ գյուղում։
1999 թվականին ավարտել է ԵՊՀ-ի Ռոմանո-գերմանական ֆակուլտետի բակալավրիատը։
1999-2001 թվականներին սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում։
2001-2003 թվականներին եղել է ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի ասպիրանտ։
2000-2001 թ․, որպես ԳԱՓԾ (DAAD) կրթաթոշակակիր, ուսանել է ԳԴՀ Մաննհայմի համալսարանի Փիլիսոփայության ֆակուլտետի Գերմանական բանասիրության բաժնում։
Մասնակցել է տարբեր վերապատրաստումների և աշխատաժողովների Երևանում, Քոբլենցում, Հյուրթում, Շտրալենում, Մյունխենում, Բեռլինում, Համբուրգում, Մանհայմում, Լայպցիգում, Ալիկանտեում, Վրոցլավում և այլուր՝ գերմանագիտության, թարգմանության և կրթական բարեփոխումների ոլորտներում։
2004-2012 թվականներին դասախոսել է Գյումրու մանկավարժական համալսարանի Անգլերեն և գերմաներեն լեզուների ամբիոնում։
2011-2012 թվականներին աշխատել է Գյումրու պետական մանկավարժական համալսարանում՝ որպես որակի ապահովման և վերահսկման կենտրոնի տնօրեն։
2014 թվականից մինչ օրս աշխատում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատանը՝ որպես թարգմանիչ և անվտանգության աշխատակից։
2025 թվականից «Մաշտոց» հրատարակչության գերմաներեն բաժնի գլխավոր խմբագիրն է։
Տեսնել նաև
Այլ գրքեր դեռ առկա չեն․․․
