Փոլլիաննան մեծանում է
| Խմբագիր | |
|---|---|
| Վերիֆիկանտ | |
| Թարգմանիչ | Գոհար Ոսկանյանը, Հասմիկ Հակոբյան, Մարիամ Գրիգորյան, Նաիրա Մանասերյան, Տաթև Հարությունյան |
| Հրատարակման տարեթիվը | 2024 |
| Գրքի ձևաչափ | Կոշտ կազմ |
| Էջերի քանակը | 248 |
Ընթերցողի ուշադրությանն է ներկայացվում ամերիկյան պատանեկան գրականության ամենահայտնի դեմքերից մեկի՝ Էլինոր Փորթերի (1868–1920) «Փոլլիաննան մեծանում է» վեպը (1915), որը հեղինակի հռչակավոր «Փոլլիաննա» ստեղծագործության շարունակությունն է։
«Փոլլիաննան մեծանում է» վեպում հեղինակը շարունակեց նույն հերոսուհու պատմությունը՝ ցույց տալով, թե ինչպես է «ուրախության խաղի» փիլիսոփայությամբ մեծացած աղջնակը դիմավորում նոր դժվարություններն ու հասուն կյանքի փորձությունները։ Այս ստեղծագործությամբ Փորթերը ոչ միայն ամրապնդեց իր հեղինակությունը, այլև հաստատեց այն գաղափարը, որ մանկական պարզ լավատեսությունը կարող է ուղեկցել մարդուն նաև մեծահասակության բարդ ճանապարհին։
Փորթերի գրքերը դարձան բեմադրությունների ու էկրանավորումների հիմք։ Նրա ստեղծած կերպարները՝ պարզ, բայց խորք ունեցող, մնացին ընթերցողների հիշողության մեջ որպես հոգևոր լույսի ու անկեղծ բարության խորհրդանիշ։ Էլինոր Փորթերի մահից (1920 թ․) ավելի քան մեկ դար անց նրա ստեղծագործությունները շարունակում են ապրեցնել այն գաղափարը, որ մարդը կարող է միշտ գտնել ուրախանալու պատճառ, եթե ցանկանա։







