Անահիտ Սարգսյան

Անահիտ Սարգսյանը ծնվել է 1996 թվականի մայիսի 22-ին Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղում։ Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ-ի հայ բանասիրության ֆակուլտետ։ Բակալավրի աստիճան ստանալուց հետո մագիստրատուրան շարունակել է նույն համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուտետում՝ զուգահեռ սովորելով Պանարմենիան մեդիա դպրոցի հեռուստառադիոլրագրություն բաժնում։
Աշխատել է qaghaq.am կայքում՝ որպես լրագրող-հոդվածագիր, Երևակ մեդիա վերլուծական խմբում՝ որպես գլխավոր էջի բովանդակության պատասխանատու, Tv9.am կայքում՝ որպես լրագրող-հաղորդավար, «Արթ Փրոդաքշն» ընկերությունում՝ որպես հեռահաղորդակցման մոդել, ինչպես նաև Yell.am տեղեկատու ընկերության մարքեթինգի և սպասարկման բաժնում։