
Գոհար Ոսկանյանը
Գոհար Ոսկանյանը ծնվել է 2005 թ․ Կապանում։ 2023-ին ավարտել է Եղեգնաձորի ավագ դպրոցը և ուսումը շարունակել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Գործարարության բակալավրի ծրագրում։ 2021-ից աշխատում է «Մաշտոց» հրատարակչությունում որպես անգլերենից հայերեն թարգմանչուհի։ 2024-ից միացել է «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ին՝ որպես հաշվապահ։ Ազատ ժամանակ սիրում է զբաղվել աստղագիտությամբ, նկարել կտավների ու հագուստների վրա, ինչպես նաև վայելել երաժշտություն, ֆիլմեր և գրքեր։



