Հայկուհի Եղոյան

Հայկուհի Եղոյանը սովորել է «Գիտելիք» համալսարանում՝ անգլերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ։ Միաժամանակ նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերել նաև գերմաներեն լեզվի և գրականության հանդեպ։
Նա ակտիվորեն համագործակցել է «Մաշտոց» հրատարակչության հետ՝ մասնակցելով թարգմանչական դասընթացների և մի շարք սեմինարների, որոնց ընթացքում կատարելագործել է իր մասնագիտական հմտությունները։

Հայկուհին մասնակցել է Գրիմ եղբայրների «Հեքիաթներ» և Արթուր Շնիցլերի «Հատընտիր պատմվածքներ» գրքերի թարգմանությանը։