
Նանե Բաբայան
Նանե Բաբայանը սովորել է Երևանի Պետական Համալսարանում՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում՝ անգլերեն, ֆրանսերեն և հաղորդակցություն մասնագիտությամբ։ Այժմ նա շարունակում է ուսումը նույն ֆակուլտետի ֆրանսիական ամբիոնում՝ «Միջմշակութային և գործարար ֆրանսերեն» մագիստրոսական ծրագրում։
Նանեն ակտիվորեն մասնակցել է տարբեր մրցույթների և կրթական ծրագրերի․ նա հաղթել է ԵՊՀ-ում անցկացված ֆրանսերենի օլիմպիադան, ինչպես նաև զբաղեցրել պատվավոր հորիզոնականներ հանրապետական օլիմպիադաներում։ 2024 թվականին նա սովորել է Ֆրանսիայում՝ Պոլ Վալերի Մոնպելյե 3 համալսարանում, որտեղ ընդլայնել է իր գիտելիքներն ու հմտությունները։ Մասնակցել է երեք միջազգային ֆրանկոֆոն ծրագրերի՝ Բուխարեստում և Ռումինիայի մի շարք այլ քաղաքներում, ձեռք բերելով արժեքավոր փորձ և ընդլայնելով իր մասնագիտական հորիզոնները։Արդեն չորս տարի է՝ նա Մաշտոց հրատարակչության անդամ է և մեծ ուրախությամբ մասնակցում է հրատարակչության գործունեությանը։