
Ռոզա Հարությունյան
Ռոզա Հարությունյանը սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում՝ «Կառավարում» մասնագիտությամբ։ Դեռ 14 տարեկանից նա ակտիվորեն ներգրավված է եղել մարզում իրականացվող տարբեր կամավորական նախաձեռնություններում։
2020 թվականից Ռոզան աշխատում է «Մաշտոց» հրատարակչությունում՝ որպես անգլերենի խմբի համակարգող։

